Օբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին և կարևորել Ռուսաստանի դերը իրանական համաձայնագրի ձեռք բերման հարցում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին և կարևորել Ռուսաստանի դերը` Իրանի շուրջ համաձայնագրի կնքման հարցում: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
«Նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` կարևորելով Ռուսաստանի դերն այդ ելակետին հասնելու հարցում, որը դարձել է շուրջ 20 ամիս տևած ինտենսիվ բանակցությունների գագաթնակետը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել ամերիկյան առաջնորդի նախաձեռնությամբ, Պուտինն ու Օբաման քննարկել են ռուս-ամերիկյան երկխոսության դերը` աշխարհում անվտանգության ապահովման հարցում, և շնորհավորել են միմյանց «Սոյուզ-Ապոլոն»-ի մեկնարկի 40-ամյակի կապակցությամբ:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



