Ереван, 05.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Սերը բոլոր տարիքներում էլ կարևոր է ու ընտանիքի կյանքը երկարացնում է. Դերասան ամուսինները նշում են ամուսնության 10-ամյակը

ЛАЙФ

Aysor.am-ը գրում է.

Երբ ընտանիք են կազմում 20-22 տարեկան երիտասարդները, ռիսկային գործոնը մեծ է. այն կամ շատ ամուր կլինի, կամ… Նարեկ Հայկազյան-Ծովինար Մարտիրոսյան ամուսնական զույգն այսօր նշում է ամուսնության 10-ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով նրանց ու մաղթելով ընտանեկան երկարակեցություն, հետաքրքրվեց մեկ հարկի տակ ունեցած դժվարությունների մասին:

«10 տարի առաջ այս օրը ծնվեց մեր ընտանիքը: Ամեն ինչ կյանքում մեզ դժվար է տրվել, նույնիսկ՝ մեր սերը: Շատ փորձություններ ենք հաղթահարել, նույնիսկ մեր կրտսեր որդուն, ով հիմա կողքիս խաղում ու թռչկոտում է, սպասել ենք 7 տարի: Բայց երբեք չենք ընկճվել, հենց այդ սիրո շնորհիվ հաղթահարել և հասել ենք մեր նպատակներին»,- ժպիտով վերհիշեց տան գլխավորը:

Տանտիրուհին էլ բնավորության համաձայն լրացրեց ամուսնուն. «Եվ երջանիկ, և դժվար տարիներ են եղել այս 10 տարիները: Առավոտյան ես և Նարեկը միմյանց նայեցինք ու ասացինք՝ 10 տարի՞: Այնքան հետաքրքիր ու բուռն են անցել այս տարիները, որ չենք էլ գիտակցել քանակը: Բոլոր նորաստեղծ ընտանիքների պես սկզբնական շրջանում մենք էլ շատ դժվարություններ ենք ունեցել՝ փոքրիկներ, կենցաղ, ֆինանս: Հատկապես, որ այն տարիքում ես, երբ այնքան էլ կայուն չես ու ամուր կառչած չես գետնին: Բայց եթե զույգերը զիջումների են գնում, սեփական ես-ը մի կողմ են դնում ու մտածում ընտանիքի կայունացման մասին՝ ամեն ինչ լավ է լինում:  Մեր ընտանիքի բեռը միշտ Նարեկի ուսերին է եղել: Նա շատ համբերատար, զիջող, ազնիվ ու արդար անձնավորություն է»:

Ընտանիք կազմելուց տարիներ անց մարդիկ երբեմն զղջման պահեր են ունենում՝ մտածելով, որ դեռ կարող էին ազատությունը վայելել, որ դեռ պետք էր կայանալ ու հասունանալ: «Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել, որ կարող է սխալ որոշում ընդունած լինեմ: Ընդհանրապես, շատ ճիշտ բան է, երբ շուտ ես կենտրոնանում ու որոշում կայացնում: Միգուցե տղամարդկանց համար դժվար է երիտասարդ տարիքում ընտանեկան հոգսի տակ մտնել: Նարեկի համար էլ հեշտ չէր 22 տարեկանից տան տղամարդու կարգավիճակում հայտնվել, բայց նա կարողացավ հենց այդ տարիքից առավել պատասխանատու դառնալ: Մենք միշտ միմյանց թիկունք ենք եղել, այդ խենթ ու խելառ սերը մեր հարաբերություններում միշտ առկա է եղել»,-ընդգծեց դերասանուհին:

Ասում են, ամուսնությունից հետո կենցաղը կլանում է կանանց, բայց տղամարդիկ, միևնույն է, չեն կորցնում ռոմանտիզմի զգացումը: Մեզ հետ զրույցում թեև Ծովինարը խոստովանեց, որ ամուսնուն անակնկալ չի մատուցել ու հավանաբար չի էլ մատուցի, եթե, իհարկե, չհաշվենք երեկ երեկոյան պատրաստած համեղ ընթրիքը, բայց նկատեց, որ Նարեկն առավոտից «չկա». «Նա սիրում է անակնկալներ մատուցել օրվա վերջում ու կարծում եմ, այսօր էլ բացառություն չի լինի»: Նարեկն էլ գաղտնի խոստվանեց՝ անակնկալ անպայման լինելու է. «Իհարկե, անակնկալ պատրաստում եմ Ծովինարի համար, բայց այդ մասին հիմա ոչինչ չեմ ասի: Ճիշտն ասած՝ մտածել էինք այս օրը փոքրիկ հարսանիք կազմակերպել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Ոչինչ, այսօր ընկերներով կհավաքվենք ու կնշենք մեր տոնը»:

Երջանիկ ամուսիններն այսօր գնահատում են այն, ինչ ունեն, իհարկե, չհրաժարվելով հետագա տարիներն առավել հետաքրքիր դարձնելու մտքից:

«Միայն մեկ բան կուզեմ. մեր սերը մինչև մեր կյանքի վերջ մեզ ուղեկցի: Դրա համար պետք է ընդամենը մեր ցանկությունն ու միմյանց սիրելու կարողությունը: Եթե նույնիսկ մի պահ ամեն ինչ միապաղաղ է դառնում, պետք է փորձենք իրար ներել, հասկանալ, կյանքը հետաքրքիր դարձնել, սերը պահել ու ամեն ինչ լավ կլինի: Ես չեմ հավատում, երբ ասում են, որ սերը սովորություն է դառնում, կամ հարաբերությունները հետագայում միայն հարգանքի են վերածվում: Դա մեր ձեռքին է, մեր ցանկությունն է: Հավատացեք՝ միայն սերն է ընտանիքին առողջ պահում»,-հավելեց Ն. Հայկազյանը:

«Հաճախ, երբ գլուխս բարձրացնում եմ դեպի երկինք, որպեսզի Տիրոջից որևէ բան խնդրեմ, առաջին բառը, որ մտքիս գալիս է՝ շնորհակալությունն է… Իհարկե, կենցաղային առումով դեռ շատ պակաս բաներ կան, բայց դա միայն ժամանակի ու ֆինանսի խնդիր է: Մաղթում եմ, որ բոլոր ընտանիքներում միմյանց սիրեն և ոչ թե իրար հետ ապրեն սովորության ուժով: Սերը բոլոր տարիքներում էլ կարևոր է ու ընտանիքի կյանքը երկարացնում է»,- եզրափակեց Ծովինար Մարտիրոսյանը:

Նելլի Մարգարյան

Новая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний Восток