Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնությունը, որը ձեռք էր բերվել Ռուսաստանի եւ ԱՄՆ իշխանությունների կողմից, ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:00):
Հրադադարից հետո Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցով Մշտադիտարկման խորհուրդը հայտնել է, որ բոլոր հակամարտող կողմերը ընդհանուր առմամբ պահպանում են հրադադարի ռեժիմը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով BBC –ի ռուսական ծառայությանը: Այդուհանդերձ, կեսգիշերն անց աննշան ընդհարումներ են գրանցվել Դամասկոս և Դերա քաղաքներում:
Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Սթեֆան դե Միսթուրան մտավախություն է հայտնել, որ փորձեր կկատարվեն խաթարելու հաշտության պլանի իրականացումը:
«Շաբաթ օրը կլինի չափազանց կարևոր: Համոզված ենք, որ կտեսնենք բազմաթիվ փորձեր՝ ուղղված հակամարտող կողմերի հաշտության պլանը խաթարելուն», - ասել է Սթեֆան դե Միսթուրան:



