Յոհաննես Հան. Սիրիայում հրադադարի համաձայնագիրը հիմնականում պահպանվում է
СПОРТՍիրիայում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում պահպանվում է: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական Միության ընդլայնման եւ բարիդրացիության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Եվրոհանձնակատարը հույս ունի, որ սիրիական մայրաքաղաքում գրոհները ամբողջությամբ կդադարեն եւ հնարավոր կլինի հասցնել շտապ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը: Յոհաննես Հանը նաեւ հույս է հայտնել, որ հիմք կստեղծվի խաղաղ բանակցությունների համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին սկսվել է երկօրյա հրադադարը, որը նախաձեռնել են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումների վրա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



