Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությունից արծաթե և բրոնզե մեդալներով կվերադառնան
СПОРТՀունգարիայի Գիոր քաղաքում ավարտին է մոտենում հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները արդեն իրենց հաշվին վազող թիրախ երիտասարդ տղաների պայքարում գրանցեցել են թիմային բրոնզե մեդալ: Ինչպես նաև օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը գրավել է 4-րդ տեղը: Նույն վարժության մեծահասակների պայքարում Նորայր Առաքելյանը գրավել է 16-րդ տեղը:
Այսօր վազող թիրախ' խառը վազք երիտասարդ աղջիկների պայքարում 14 մրցակցուհուց Լիլիթ Մկրտչյանը' 366 միվորով գրավել է 2-րդ տեղը: 1-ին տեղը գրավել է հունգարուհի Վերոնիկա Մայորը' 373 միավորով, իսկ 3-րդ տեղը' ուկրաինուհի Յուլիա Տիմոշենկոն' 364միավորով: Նույն վարժության երիտասարդ տղաների պայքարում 18 մրցակցից Ռազմիկ Մինասյանը, խոցելով 367 միավոր, գրավել է 9-րդ տեղը, Շանթ Սարգսյանը, խոցելով 365միավոր, գրավել է 11-րդ տեղը և Հովհաննես Խաչատրյանը, խոցելով 362միավոր, գրավել է 13-րդ տեղը: Թիմային պայքարում տղաները 5 թիմից գրավել են 3-րդ տեղը:
Օդամղիչ ատրճանակ կանանց վարժությունում 75 մրցակցուհուց Էլմիրա Կարապետյանը, խոցելով 375 միավոր, գրավել է 26-րդ տեղը:
Օդամղիչ հրացան տղամարդկանց վարժությունում 71 մրցակցից Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,1միավոր, գրավել է 14-րդ տեղը, Սուրեն Բերյանը, խոցելով 616,7միավոր, գրավել է 52-րդ տեղը և Քրիստիան Լաուերը, խոցելով 613,5միավոր, գրավել է 63-րդ տեղը: Հրացան ձևում մրցակից 17 թիմից հայ տղաների եռյակը գրավել է 11-րդ տեղը:
Հայ մարզիկներին չի հաջողվել նվաճել օլիմպիական ուղեգրեր:
Հրացան և ատրճանակ ձևերից մարզիկները կմրցեն նաև «խառը թիմային» վարժությունում: Այսքանով հայ հրաձիգները կավարտեն մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հայրենիք կվերադառնա փետրվարի 28-ի լույս 29-ի գիշեր ժամը 01:30-ին: “Զվարթնոց” օդանավակայանում միասին դիմավորենք հայ հրաձիգներին:
Հ. Գ.
Հունգարիայի Գիոր քաղաքում փետրվարի 22-28-ը տեղ է ունենում Եվրոպայի առաջնություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 47 երկրի 588 մարզիկ: Նախորդ տարվա համեմատ աճել է մասնակից երկրների ու մարզիկների քանակը: Եվրոպայի առաջնությանը խաղարկվում է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Վարկանշային են հրացան և ատրճանակ մեծահասակների վարժությունները' յուրաքանչյուր ձևից խաղարկվում է 3-ական վարկանիշ' կանանց և տղամարդկանց համար:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնացում է 14 մարզիկ' գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հանրապետությունը Եվրոպայի առաջնությանը նման մեծ պավիրակությամբ առաջին անգամ է մասնակցում: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: