Վախճանվել է հանրահայտ երաժիշտ Նիք Քեյվի 15-ամյա որդին
ЛАЙФՀանրահայտ Ավստրալիացի երաժիշտ Նիք Քեյվի ընտանիքում դժբախտություն է պատահել:
Երգչի 15-ամյա որդուն` Արթուրին գտել են անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով` բրիտանական Բրայթոն քաղաքից ոչ հեռու:

Ինչպես գրում է The Telegraph-ը, բուժաշխատողները հոսպիտալացրել են Արթուրին: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը, քանի որ ստացված վնասվածքները անհամատեղելի էին կյանքի հետ:

Ըստ նախնական տեղեկությունների` ոստիկանությունը ենթադրում է, որ երիտասարդը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով:
Այնուամենայնիվ, իրավապահ մարմինները շարունակում են պարզել կատարվածի հանգամանքները:
«Մեր որդի Արթուրը մահացել է երեքշաբթի երեկոյան: Նա հիանալի, երջանիկ և սիրելի տղա էր», - հայտնել է Արթուրի հայր` Նիք Քեյվը:
57-ամյա երաժիշտը խնդրել է երկրպագուներին և մամուլին մոտ ժամանակներս չանհանգստացնել իրեն և կնոջը` բրիտանացի մոդել Սյուզի Բիքին:

Արթուրն ունի Էրլ անունով երկվորյակ եղբայր:
- See more at: http://style.news.am/arm/news/23580/vakhtchanvel-e-hanrahayt-erazhisht-niq-qeyvi-15-amya-ordin.html#sthash.3xKK2HPX.dpuf



