Պաշտոնական. Մալաքյանները՝ «Ստալ»-ի ֆուտբոլիստներ
СПОРТԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Շիրակ»-ի կազմից հեռացան Էդգար և Գոռ Մալաքյանները, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Երկկողմանի համաձայնությամբ «Շիրակ»-ը խզել է պայմանագրերը Մալաքյան եղբայրների հետ, որոնք երեք տարվա պայմանագիր են ստորագրել Ուկրաինական «Ստալ»-ի հետ։
Զրուցելով ակումբի պաշտոնական կայքի հետ Էդգար Մալաքյանը ասաց հետևյալը. «Իմ և եղբորս անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությունը։
Մենք շատ արագ մերվեցինք թիմին, մեզ ջերմ ընդունեցին։ «Շիրակ»-ի հետ մենք անմոռանալի, խելահեղ պահեր ենք ապրել։ Ես երբեք չեմ մոռանա Բոսնիական «Մոնստար»-ի հետ արտագնա հանդիպումը, երբ Ժան Ժակ Բուգուին հանդիպման ավելացրած րոպեներին կարողացավ գոլ խփել, և մենք անցանք հաջորդ փուլ։ Աննկարագրելի զգացողություններ էին»։
Գոռ Մալաքյանն էլ խոսեց երկրպագուների մասին. «Գյումրեցիները հիանալի աջակցում են թիմին՝ լինի դա տնային, թե արտագնա հանդիպում։ «Շիրակ»-ի երկրպագուները լավագույնն են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց։ Պետք է ասեմ, որ մեզ համար շատ դժվար է հեռանալ Գյումրիից, սակայն սա ֆուտբոլ է։ Միշտ ջերմությամբ կհիշենք «Շիրակ»-ը։
Հիշեցնենք, որ Մալաքյան եղբայրները «Շիրակ»-ին էին միացել նախորդ տարվա հունվարից։