Կառավարությունը կօգնի լուծել հակառակորդի դիվերսիան կանխելիս զոհված զինծառայողի ընտանիքի բնակարանի խնդիրը
ЭКОНОМИКАՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն ցուցաբարեց ադրբեջանական դիվերսիան կանխելիս զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքի բնակարանային խնդրին լուծում տալու նպատակով:
Գործադիրը 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացնի 4 մլն դրամ: Գումարը փոխանցվելու է զոհված զինվորի հորը՝ Ժիրայր Գևորգյանին:
Զորիկ Գևորգյանը զոհվել է 2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի իրականացրած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ՝ կանխելով հակառակորդի դիվերսիոն հարձակումը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



