Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ստորջրյա առեղծվածային 5 հայտնագործություններ, որոնք շփոթության մեջ են գցում գիտնականներին

ЛАЙФ

Օվկիանոսների խորքերում պեղումներ իրականացնելը թերևս ամենահետաքրքիր աշխատանքն է, այնուամենայնիվ, միշտ չէ, որ հետազոտական պեղումները հաջողությամբ են պսակվում, սակայն այն, ինչ հայտնաբերվում է օվկիանոսի խորքերում, երբեմն ցնցում ու շփոթության մեջ է գցում գիտնականներին։ Ստորև ներկայացնում ենք 5 այդպիսի ստորջրյա գտածոներ։

5  Բիմինիի ճանապարհ, Բահամյան կղզիներ

1968թ.-ին Բահամյան կղզիների Բիմինյան կղզու ափերը ողողող ջրերում երեք ընկերներ ինչ-որ տարօրինակ «արահետ» նկատեցին, որն անցնում էր օվկիանոսի հատակով՝ 5 մետր խորության վրա։ Հետագայում այն անվանվեց «Բիմինիի ճանապարհ»։ Ճանապարհը ձգվում էր գրեթե կես մղոն և կառուցված էր տարբեր չափերի ու հաստության կլորավուն քարերից։ Ճանապարհը Բահամյան կղզիների Բիմինյան կղզու մոտակայքում օվկիանոսի հատակով անցնում էր հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք։

Քարերի դասավորվածությունը հուշում է, որ սա ոչ թե բնության ձերքի գործն է, այլ մարդու կողմից ստեղծված կառույց։  Սակայն ինչո՞ւ են կառուցել այն, ինչի՞ն է այն ծառայել և ինչո՞ւ է այն գտնվում օվկիանոսի հատակին։ Արահետի վերջում փոքրիկ կոր կա, որը նմանվում «J» տառին։ Հետազոտողների պնդմամբ՝ այն 2000 տարվա պատմություն ունի։ Որոշ ենթադրությունների համաձայն՝ այն կա՛մ ճանապարհ, կա՛մ տաճարային կառույցի մաս է կազմել։ Ինչևէ, կառույցի նպատակն ու դրա օգտագործման մասին տեղեկություններն ու այն, թե արդյոք այն ինչ-որ ավելի խոշոր կառույցի մի մասն էր կազմում, թե՝ ոչ, դեռևս շարունակում է առեղծված մնալ։ 

4  Հինավուրց Հերակլիոն քաղաք

1200 տարի առաջ հին եգիպտական ամենախոշոր նավահանգստային Հերակլիոն քաղաքն անցավ Միջերկրական ծովի հատակը։

Ոչ ոք չփնտրեց քաղաքը, և այն ինչ-որ չափով լեգենդ էր համարվում, որի մասին հիշատակվում էր միայն մի քանի անտիկ տեքստերում։ Ինչևէ, ֆրանսիացի հնագետ Ֆրանկ Գոդոն 18-րդ դարի ֆրանսիական ռազմանավեր փնտրելու ժամանակ պատահականորեն հսկայական արձանի դեմք հայտնաբերեց օվկիանոսի հատակին, որը հինավուրց քաղաքի ցնցող հայտնագործության հանգեցրեց։ Օվկիանոսի հատակում անցկացրած պեղումների արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվեցին 64 նավեր, 5 մ բարձրություն ունեցող արձաններ, հին եգիպտական ու հունական արձանագրություններ ու շատ ավելին։
Ենթադրվում է, որ քաղաքը ջրի տակ է անցել ծովի մակարդակի բարձրացման ու աղետալի իրադարձության արդյունքում, հնարավոր է՝ մակընթացային ալիքի կամ երկրաշարժի արդյունքում։ Մենք թերևս երբեք դա հաստատ չենք իմանա, ինչևէ, գիտնականների պնդմամբ Հերակլիոն քաղաքի պեղումները, հետազոտություններն ու հայտնագործությունները կշարունակվեն ևս 200 տարի, ինչը հուշում է այս հայտնագործության հարստության ու ծավալի մասին։

3  100 միլիոն տարեկան սնկեր

2011թ․-ին Խաղաղ օվկիանոսի ջրերում մի խումբ հետազոտողներ հինավուրց սունկ հայտնաբերեցին, որն ավելի քան 100 միլիոն տարվա հնություն ուներ։ Դեռևս անհայտ է, թե ինչպես է այս սունկը միլիոնավոր տարիներ շարունակ կարողացել գոյատևել այնպիսի նստվածի մեջ, որի մեջ ամբողջությամբ բացակայում են քիմիական կենսաֆիլ տարրերը։ Գիտնականները նշել են, որ սնկի այս տեսակը պատկանում է «Penicillium» սնկերի ընտանիքին, որոնք նոր տեսակի հակաբիոտիկներ ստեղծելու հնարավորություն են տալիս, ինչը կարող է օգնել դեղորայքի հանդեպ կայուն բակտերիաների դեմ պայքարում։ Հետազոտողները հավատացած են, որ այս հայտնագործությունը մարդկության համար ունեցած իր կարևորությամբ պենիցիլինի հայտնագործության նման կարող է լինել

2  Դոգերլենդ, Բրիտանիայի կորուսյալ Ատլանտիսը

Սառցե դարաշրջանում Եվրոպան միավորված էր Մեծ Բրիտանիայի կղզուն մի հողակտորով, որը հետագայում ջրի տակ անցավ ծովի մակարդակի բարձրացման հետևանքով։ Այս հողակտորը հայտնի է որպես Դոգերլենդ։ Այն բանավեճերի առիթ է դարձել և հազարավոր տարիներ առեղծված մնացել։ Դոգերլենդի հանդեպ հետաքրքրություններն առավել աճեցին 1931 թ.-ին, երբ փշոտ եղջյուր հայտնաբերվեց այդ կողմերով անցնող բեռնատար նավի կողմից։ Այն ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ եղջյուրի հնությունը հասնում էր Դոգերլենդի՝ ծովի մակարդակից բարձր գտնվելու ժամանակաշրջանին։ Դրանից ի վեր բազմաթիվ այլ հայտնագործություններ են եղել Դոգերլենդի տարածքում՝ օվկիանոսի հատակին, այդ թվում՝ մամոնտի և առյուծների հինավուրց բրածոներ և նույնիսկ բազմաթիվ գործիքներ, որոնք թվագրվում են այդ նույն ժամանակաշրջանին։ 2008թ․-ին նեանդերթալացու մոտավորապես 40,000 տարվա հնության մնացորդներ հայտնաբերվեցին, որոնք ավելի շատ ինտրիգ առաջացրեցին՝ նոր թափ տալով այդ ժամանակաշրջանի հետազոտություններին։

1  Բալթիկ ծովի անոմալիան

Շվեդական հայտնի «Ocean X Team»-ը 2011թ․-ի հունիսին հայտնաբերեց «Բալթիկ ծովի անոմալիան» կամ, ինչպես ավելի հաճախ այն անվանում են՝ ՉԹՕ-ն։ Այն իրենից ներկայացնում է 60 մետր շառավղով շրջանաձև քար, որը գտնվում է Բալթիկ ծովի հատակին՝ մոտավորապես 90 մետր խորության վրա։ Թիմը երկու հետազոտական արշավ է իրականացրել դեպի «անոմալիան»։ Երկրորդի ժամանակ նրանք հայտարարեցին, որ այս կազմավորման վրա սանդուղքներ կան, ինչպես նաև շրջանաձև սև անցք, որն ուղիղ դեպի կառույցն է տանում։

Աղբյուրը` Blognews.am

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию