ՄԱԿ-ն առաջիկա օրերին օգնություն կհասցնի 154 հազար սիրիացիների
МЕЖДУНАРОДНОЕԱռաջիկա հինգ օրերին հնարավոր կլինի օգնություն հասցնել 154 հազար սիրիացիների, որոնք ապրում են պաշարված շրջաններում: Այդ մասին, ասված է Սիրիայում ՄԱԿ-ի հումանիտար համակարգող Յաղուբ էլ Հիլլոյի՝ փետրվարի 28-ի երեկոյան տարածված հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով՝ երկրում հրադադարի ռեժիմը, որին աջակցում է Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, «Սիրիայի ժողովրդի համար երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հասնելու լավագույն հնարավորությունն է»:
«Սակայն մենք գիտենք, որ մարտական գործողությունների դադարեցումը եւ երկիր հումանիտար օգնության ժամանումը բավարար չեն լինի Սիրիայում ճգնաժամի հաղթահարման համար, եթե դրանք չամրապնդվեն լուրջ քաղաքականությամբ եւ քաղաքական որոշմամբ»,- նշել է համակարգողը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՄԱԿ-ում հույս ունեն փետրվարի 29-ին օգնություն հասցնել Մուադամիա, մարտի 2-ին՝ Զաբադանի, Մադայա, Էլ Ֆուա եւ Քեֆրայա, իսկ մարտի 4-ին՝ Քաֆր Բատնու:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ընդամենը Սիրիայի պաշարված շրջաններում գտնում է շուրջ 480 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



