Իրանի դատական իշխանության ղեկավարը բարեփոխականներին մեղադրել է Արեւմուտքի հետ կապերի մեջ
МЕЖДУНАРОДНОЕԻրանցի բարեփոխականները խորհրդարանի եւ Փորձագետների խորհրդի ընտրություններում հաղթանակ են տանում՝ կոորդինացում իրականացնելով արեւմտյան ԶԼՄ-ների հետ: Այդ մասին, հայտարարել է Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեկ Ամոլի Լարիջանին:
Փետրվարի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Հասան Ռոուհանիի կողմնակիցները ստացել են Թեհրանից բոլոր 30 պատգամավորական մանդատները: Բացի այդ, Իրանի նախկին եւ գործող նախագահները՝ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին (1989-1997) եւ Ռոուհանին, առավել մեծ թվով ձայներ են ստանում երկրի Փորձագետների խորհրդի ընտրություններում:
Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լարիջանիի հայտարարությանը, բարեփոխականները Ռոուհանիի գլխավորությամբ կոորդինացում են իրականացրել ամերիկյան ու բրիտանական «զանգվածային լրատվամիջոցների» հետ, որպեսզի պահպանողականներին խանգարեն մտնելու Փորձագետների խորհուրդ:
Փորձագետների խորհուրդը, որի մեջ մտնում են Իրանի 88 հեղինակավոր հոգեւոր անձինք, իրավունք ունի ընտրելու Իրանի գերագույն առաջնորդին. երկրում այդ պաշտոնն ավելի կարեւոր է համարվում, քան նախագահինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



