Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


10 անհավանական պատմություն այլմոլորակայինների մասին (լուսանկար)

ЛАЙФ

Blog.1in.am-ը գրում է.

Նախ և առաջ ասենք, որ մենք ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում ենք այս պատմությունների ճշմարտացիությունը: Մի բան հաստատ է. այս պատմությունները պատմողները հավատում էին իրենց պատմածին:

10. Բեթին և Բարնի Հիլը

woodsnight

Մի գիշեր Բեթին և Բարնի Հիլը մեքենայով տուն էին վերադառնում Կանադայից: Նրանք ինչ-որ բան նշմարեցին: Սկզբում նրանք կարծեցին, թե դա ընկնող աստղ է, սակայն հետո այն սկսեց դեպի վեր շարժվել: Հետաքրքրությունից դրդված` նրանք դուրս եկան մեքենայից: Մինչ նրանք ակնդետ նայում էին թռչող օբյեկտին, այն հանկարծ փոխեց ուղղությունը և սլացավ նրանց ուղղությամբ: Բնականաբար, նրանք երկուսով հետ վազեցին դեպի իրենց մեքենան: Հետո նրանք հիշում էին, որ իրենց հիպնոզացրել են, և նրանց ժամացույցները կանգնել են պատահարից հետո:

9. Ռուս քաղաքական գործչի առևանգումը

ussiaՎերջերս ռուս քաղաքական գործիչ Կիրսան Լյումժինովը պնդում էր, որ 90-ական թթ. նրան առևանգել են այլմոլորակայինները: Նրա խոսքերով` այլմոլորակայինները կրում էին դեղին տարօրինակ հագուստ: Նա ասում էր, որ իրեն տարել են մի մեծ տիեզերանավ, որտեղ այլմոլորակայիններն ինչ-որ բաներ են խոսել: Քաղաքական գործիչը չի կարողացել հասկանալ այլմոլորակայինների լեզուն:  Չնայած սրան` նա պնդում էր, որ հաղորդակցվել է այլմոլորակայինների հետ: Սա ավելի շուտ եղել է մտքերի անխոս փոխանակում, քան իսկական շփում:

8. Կենտուկիում առևանգվածը

road at night

Երեք կին մեքենա էին վարում Ստենֆորդի մոտակայքում, երբ նրանց առևանգեցին այլմոլորակայինները: Բոլոր երեք կանանց հիպնոզացրին: Երեքն էլ միևնույն պատմությունն էին պատմում: Նրանք անգամ ստի դետեկտերով թեստ անցան, և դետեկտորը սուտ չհայտնաբերեց նրանց խոսքերում: Եթե անգամ նրանց պատմությունը իրական չէ, նրանք բոլոր դեպքերում հավատում են դրան: Ամենատարօրինակն այն է, որ մերձակայքում գտնվող շատ մարդիկ հայտնում էին, որ իրենք նշմարել են թռչող ափսե հենց այն ժամանակ, երբ կանանց առևանգել էին:

7. Տեխասի լույսերը

alien

Տեխասցի մի մարդ պնդում է, որ նրան հաջողվել է ճողոպրել իրեն առևանգած այլմոլորակայիններից: Իր պնդումներն ապացուցելու համար նա ներկայացրել է նկարներ, որոնք, իր կարծիքով, վկայում են պատահարի մասին: Մինչ այս նկարները կարող են ապացույց հանդիսանալ որոշ մարդկանց համար, բոլորը չէ, որ կհավատան նրա պատմածին այս նկարների հիման վրա: Տեխասում բազմիցս են հայտնել թռչող ափսեների մասին, սակայն համոզիչ փաստերը բացակայում են: Ուղղակի լավ կլիներ, եթե թռչող ափսեների ականատեսները որակյալ տեսախցիկներ գնեին, որպեսզի նրանց նկարածները ավելի արժանահավատ թվային:

6. Այլմոլորակայինները ներխուժում են քնած մարդու սենյակ

TV Gut

Փիթեր Քոուրին քնած էր իր բազմոցին: Երբ նա արթնացավ, իր տանը տեսավ երկու տարօրինակ կանանց: Նրանցից մեկը շիկահեր էր, մյուսն ասիական արտաքին ուներ: Պարզ երևում էր, որ գլխավորը շիկահերն է: Շիկահեր կինը մի քանի անգամ Փիթերի գլուխը ուժով հպեց իր կրծքին: Փիթերը վնասեց նրա կուրծքը, սակայն կինը չարձագանքեց: Սրանից հետո կանայք հեռացան: Հետո Փիթերը իր մարմնի վրա հայտնաբերեց դեղին մազ: Պետք է հաշվի առնել, որ նա վերջերս գլխի ծանր վնասվածք էր տարել:

 

5. Կինը տեսախցիկով նկարահանում է առևանգումը

survey

Սոնյա անունով մի կին հավատացած է, որ իրեն առևանգել են: Առևանգումից օրեր անց նա տեսել է մի ուղղաթիռ, որի օդաչուն մի տարօրինակ սևազգեստ մարդ էր: Այդ նույն գիշեր նրա դուստրը բողոքում էր, որ ինչ-որ բան քաշում էր իր ոտքից:
Դրանից հետո Սոնյայի ամուսինը տանը տեսախցիկներ տեղադրեց: Նա իր կնոջը հավաստիացրեց, որ տեսախցիկները տեղադրում է, որպեսզի աձանագրի այն ամենը, ինչ կարող էր պատահել այնտեղ, սակայն իրականում նա ուղղակի ուզում էր այս կերպ հանգստացնել կնոջը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինն անհետանում, սակայն ի՞նչ իմանաս, գուցե սա հետագայում ավելացված վիդեոէֆեկտ է:  

4. Սերժանտ Մուդի

aline abd

Սերանտ Մուդին Նյու Մեքսիկոյում ասուպային հեղեղի (meteor shower) ականատեսը դարձավ: Մինչ նա ապշած դիտում էր, մի թռչող ափսե վայրէջք կատարեց նրա մեքենայի դիմաց: Մուդին դուրս եկավ մեքենայից և փորձեց խույս տալ: Նրա աչքի առաջ հայտնվեց մարդակերպ ինչ-որ արարած, որ նստած էր ափսեի մեջ: Հետո նրա աչքերի առաջ ամեն ինչ մթնեց: Մուդին պատմում է, որ երբ այլմոլորակայինները փորձում էին փախցնել իրեն, նա իր մեքենայի դռնով ուժեղ հարվածեց նրանցից մեկին: Ի վերջո այլմոլորակայիններին հաջողվեց նրան տապալել և մի քանի էքսպերիմենտներ անցկացնել նրա վրա: Միայն պարզ չէ, թե այդ ինչպե՞ս նրան հաջողվեց այդքանից հետո ողջ-առողջ դուրս պրծնել այլմոլորակայինների ձեռքից:

3. Բաֆ Լեջ

alieanz

Երկու պատանիներ պատմում են, որ իրենց առևանգել են այն ժամանակ, երբ նրանք աշխատում էին Բաֆ Լեջի ամառային ճամբարում: Նրանք այնտեղ թռչող ափսե նկատեցին: Թռչող ափսեի ներսում այլմոլորակայիններ էին: Հետո նրանց վրա տարածվեց լույսի ուժեղ ճառագայթ, և դրանից հետո նրանք այլևս ոչինչ չկարողացան հիշել: Նրանք նկարագրում են, որ այլմոլորակայինները ականջներ ու շուրթեր չունեին: Պատանիներից մեկն ասում է, որ նրանք խաղաղություն են ուզում հաստատել մեր երկրագնդի վրա: Հետագայում մարդիկ, ովքեր տեղյակ չէին պատանիների պատմությունից, հայտնեցին, որ այդ գիշեր ինչ-որ տարօրինակ լույսեր են վառվել ճամբարում:  

2. Զույգերի առևանգումը

saucer

Երկու զույգ քույրեր հայտնում են, որ հինգ տարեկանից սկսած իրենք պարբերաբար ենթարկվել են այլմոլորակայինների առևանգումների: Նրանք պնդում էին, որ իրենք նախ լույս էին նշմարում, իսկ հետո այլմոլորակայինները մտնում էին նրանց սենյակ և նրանց իրենց թռչող ափսեի մեջ էին վերցնում: Աղջիկները այլմոլորակայիններին կնքել էին «ճաղատ մարդիկ» մականվամբ: Քույրերից մեկը պնդում էր, որ առևանգման ընթացքում ամբողջ թռչող ափսեն դարձել էր թափանցիկ, և նա կարողանում էր տեսնել երկրագունդը վերևից:  

1. Բժիշկ Հոփքինսը և սևազգեստ մարդիկ

mib

1978 թ.-ին Բժիշկ Հոփքինսը հետազոտում էր թռչող ափսեի հետ կապված մի դեպք: Հանկարծ նրան զանգահարեց ինչ-որ մեկը և ներկայացավ իբրև Թռչող ափսեների կազմակերպության ներկայացուցիչ: Հետագայում պարզվեց, որ դա սուտ է: Երբ Բժիշկ Հոփքինսը համաձայնեց խոսել այդ մարդու հետ, նա միանգամից հայտնվեց նրա տան դռան մոտ: Այդ մարդը ճաղատ էր, անգամ թարթիչներ չուներ: Նա չուներ նաև շրթունքներ, սակայն փորձում էր թաքցնել դա կարմիր շրթներկի միջոցով:

Նա խոսում էր միապաղաղ ձայնով: Հետո նա կարգադրեց բժշկին դադարեցնել իր հետազոտությունը և ոչնչացնել բոլոր փաստերը: Խոսակցության ավարտին այնպիսի տպավորություն էր, ասես այդ մարդը ուժասպառ էր լինում: Նա անհետացավ դրսի լույսի մեջ: Հոփքինսը նմանատիպ հանդիպում ունեցավ նաև մի այլ տղամարդու հետ, սակայն այս անգամ նրան ուղեկցում էր նաև մի տարեց կին: Այս անգամ տղամարդը հայհոյեց բժշկին և խորհրդավոր կերպով անհետացավ: Բարեբախտաբար, սա պրն. Հոփքինսի վերջին հանդիպումն էր այլմոլորակայինների հետ:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?