Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը խորհրդանշող 10 պատկեր

ЛАЙФ

Ինչպե՞ս ճանաչել հայկական խաչքարը, ի՞նչ են խորհրդանշում հայկական դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը, ինչո՞ւ են հայերը նուռ սիրում եւ ո՞վ կարող է կարդալ խազերը։ Ահա, Հայաստանին հատուկ պատկերների մի շարք.            

 

1. ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՀայկական հավերժության նշանը հայ մշակույթի ամենանշանակալի տարրերից է։ Եկեղեցական հնագույն զարդանախշերից մինչեւ մեր օրերը հարատեւած այս նշանը հաճախ կարելի է տեսնել ժամանակակից խորհրդանշանների եւ տարբեր ընկերությունների լոգոների վրա։ Այն համարվում է նաեւ արեւի նշան:

2. ԱՅԲՈՒԲԵՆ Հայաստանի խորհրդանիշների շարքում այն, թերեւս, ամենաառանձնահատուկն է, հայության ինքնության ձեւավորման գործում մեծագույն դերակատարում ունեցածը։ Ըստ ավանդության՝ հայոց այբուբենի 36 տառը որպես Աստծո պարգեւ է շնորհվել Մեսրոպ Մաշտոցին։ Հայկական այբուբենը շարունակաբար եւ գրեթե անփոփոխ գործածվում է մ.թ. 5-րդ դարից ի վեր։

 

3. ԽԱԶԵՐ Երբ մարդիկ մտածում են երաժշտությունը պատկերող նշանների մասին, հիշում են հնգագիծը, բանալիներն ու նոտաները։ Հայերը, սակայն, ունեին նոտագրության իրենց սեփական համակարգը, որն անվանում էին «խազեր»։ Դարերի ընթացքում այն այնքան բարդացավ, որ մարդիկ մոռացան, թե ինչպես է պետք կարդալ դրանք։ Այնուամենայնիվ, հետագա դարերում համակարգը պարզեցվեց, վերստին կյանքի կոչվեց եւ մինչ օրս ուսուցանվում է Հայաստանում՝ իբրեւ նոտագրության ազգային տեսակ։

4. ԽԱՉՔԱՐ Հրաբխային տուֆին փորագրված հայկական խաչքարերը զարդարվեստի բացառիկ օրինակներ են։ Պատմականորեն խաչքարը տեղադրվում էր իբրեւ շիրմաքար, սակայն հաճախ հանդես էր գալիս նաեւ իբրեւ դեկորատիվ տարր կրոնական եւ մշակութային կառույցների համար։

5. ՎԵՑԹԵՎՅԱՆ ԱՍՏՂ Հուդայականության հետ կապվող վեցթեւյան աստղը հաճախ է հանդիպում փորագրված հայկական հին խաչքարերին եւ եկեղեցիների պատերին։ Երբեմն այն ուղեկցվում է կենտրոնում տեղակայված հավերժության նշանով։

6. ԴՐՈՇ Հայաստանի դրոշը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել իր գոյության ընթացքում։ Կարծիք կա, որ Հայաստանի Հանրապետության դրոշի հեղինակը մխիթարյան հայր Ղեւոնդ Ալիշանն է, ով դրա նախնական տարբերակը ստեղծել է դեռեւս XIX դարում։ Ներկայիս դրոշն ուղղակիորեն կրկնում է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) եռագույնը՝ կարմիր-կապույտ-ծիրանագույնը: 

Կարմիրը խորհրդանշում է հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի դարավոր գոյամարտը, քրիստոնյա հավատքը, Հայաստանի ազատությունն ու անկախությունը։ Կապույտը նշանավորում է հայ ժողովրդի՝ խաղաղ երկնքի տակ ապրելու ցանկությունը, իսկ ծիրանագույնը՝ Հայաստանի ժողովրդի ստեղծագործ ոգին եւ աշխատասեր էությունը։


7. ԳՈՐԳԵՐ Հայկական գորգերին հաճելի է նայելը. գեղեցիկ են, հագեցած գունազարդ նախշերով ու խորհրդավոր նշաններով: Ժողովրդական արվեստի ավանդական այս ձեւը հանդիպում է ամբողջ հայկական լեռնաշխարհում, եւ չնայած ոճական միասնությանը՝ տարբերվում է ըստ ծագման վայրերի։ Այժմ հատկապես հայտնի են արցախյան գորգերը։ 

8. ԱՐԱՐԱՏ Հայկական մշակույթի ամենաճանաչելի խորհրդանիշը երկգագաթ Արարատ լեռան պատկերն է: Այն ամենուր է՝ ազգային ու պետական խորհրդանիշներից մինչեւ ֆուտբոլի հավաքականի շապիկները։ Արարատի շուրջ է միավորված հայությունը, իսկ ըստ Աստվածաշնչի՝ Արարատի գագաթին է հանգրվանել Նոյի տապանը։

9. ՆՈՒՌ Այն պտղաբերության, լիության ու բախտավորության խորհուրդ ունի, միեւնույն ժամանակ շատ համեղ է։ Նուռն առկա է հայկական մշակույթում՝ արվեստից մինչեւ զարդեր ու հուշանվերներ։ Այսպես, օրինակ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը աշուղ Սայաթ-Նովայի մասին իր ֆիլմն անվանել էր «Նռան գույնը»։

10. ԶԻՆԱՆՇԱՆ Զինանշանին պատկերված առյուծն ու արծիվը հազարավոր տարիներ եղել են հայկական արքայատոհմերի խորհրդանիշները: Նրանք միասին պահում են վահան, որը ներկայացնում է չորս գլխավոր արքայատոհմերին, իսկ կենտրոնում Արարատն է։ Զինանշանի վրա առկա է նաեւ հինգ տարր՝ սուր, կոտրված շղթա, հասկերի խուրձ, ժապավեն եւ փետուրներ։ Դրանք ներկայացնում են արիությունը, հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդը եւ խաղաղասեր ոգին։

Pressident.am

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%