Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժնևում կայանալիք ԱՀԿ 69-րդ վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի Արմեն Մուրադյանի թեկնածությունը

ОБЩЕСТВО

«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերից ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջինն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Պիրոժկա Օստլինն Արմեն Մուրադյանին է փոխանցել ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնրօրեն Ժուժաննա Յակաբի ողջույններն ու շնորհավորանքները նման կարևոր խնդրի շուրջ տարբեր երկրներին համախմբելու համար։ «Տնօրենը խնդրեց իր մեծ ափսոսանքը փոխանցել համաժողովին մասնակցելու հնարավորություն չունենալու համար։ Նա իր համաձայնությունն է տվել առաջիկայում պաշտոնական այցով Հայաստան գալու առթիվ»,-ասել է Պիրոժկա Օստլինը։

«Հանրային առողջապահական խնդիրները  բազմիցս քննարկել ենք Ժուժաննա Յակաբի հետ։  Հուսով ենք, որ Ձեր մասնակցությամբ միջպետական մակարդակով վերլուծությունները հնարավորություն կտան ընդհանրացնելու մեր մոտեցումները»,-ասել է նախարարը` շեշտադրելով, որ չնայած համատեղ ջանքերին, հանրային առողջապահական խնդիրները շարունակում են մնալ խիստ արդիական։

Քննարկման ընթացքում Արմեն Մուրադյանը նշել է, որ Հայաստանում մեծապես կարևորվում  է ոչ միայն արհեստավարժությունը, այլև բնակչության շրջանում վարքագծային փոփոխության ապահովումը և այդ նպատակով հանրության տարբեր խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը նշել է, որ այսօր աշխարհի առջև լուրջ մարտահրավեր է ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացությունը։

«Ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով աշխարհում տարեկան արձանագրվող 40 մլն մահերի 18 մլն-ը վաղաժամ է»։ Համեմատություններ կատարելով` նախարարը նշել է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն ավելի քան 10տարվա ընթացքում շուրջ 100 մլն մարդկային կյանքեր են խլել։ «Այնպես է ստացվել, որ ոչ վարակիչ հիվանդությունները ոչ պակաս պատերազմ են հայտարարել մարդկությանը»,-ասել է Արմեն Մուրադյանը` շեշտադրելով համատեղ, համակարգված քայլերի անհրաժեշտությունը։

Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ համաժողովի մասնակից երկրների հետ մոտեցնելով դիրքորոշումները` հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

ԱՀԿ ներկայացուցիչը` բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության այս նախաձեռնությունը` իրենց կազմակերպության կողմից համակողմանի աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Նախարարն իր հյուրին ծանոթացրել է մեր երկրում հանրային առողջապահական մի շարք ծրագրերի, մասնավորապես, անդրադարձ կատարելով 2005թ. մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների (դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի) կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային, ինչպես նաև  սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, այսպես կոչված` «CHECK-UP» ծրագրերը։ «Ունենալով բազմաթիվ խնդիրներ երկրորդային օղակում` մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում առաջնային օղակում, որպեսզի հանրային առողջապահական խնդիրներն ավելի կառավարելի լինեն, որպեսզի խուսափենք առողջապահական դեֆոլտից»,-շեշտել է նախարարը:

Պիրոժկա Օստլինն Արմեն Մուրադյանին է ներկայացրել Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունում մշակվող կրթական և քարոզչական աշխատանքների կազմակերպմանն ուղղված ծրագրերը` հանրային առողջապահական ոլորտում կարևորելով ողջ հասարակության և կառավարությունների ակտիվ մասնակցությունը։  Նա նշել է, որ 2016թ. մայիսին Ժնևում կայանալու է ԱՀԿ հերթական` 69-րդ վեհաժողովը։ «Ժուժաննա Յակաբը ցանկանում է Ձեր թեկնածությունն առաջադրել այդ վեհաժողովում փոխնախագահի պաշտոնում։ Մեզ համար մեծ պատիվ կլինի, եթե Դ ուք ընդունեք այս առաջարկությունը»,-ասել է ԱՀԿ ներկայացուցիչը` հավելելով, որ առաջարկն ընդունելու դեպքում Արմեն Մուրադյանը վեհաժողովի ընթացքում պետք է նախագահի հետ միասին առանձին պլենար նիստեր վարի։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին նման պատվաբեր և պատասխանատու առաջարկի համար։ 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами