Փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում
СПОРТՄարտի 2-ին մեկնարկում են ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի 2-րդ հատվածի հանդիպումները: Մարտի 2-ին տեղի կունենան « Ալաշկերտ»- «Գանձասար- Կապան» եւ «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումները: Մարտի 3-ին տեղի կունենա «Միկա»- «Արարատ» հանդիպումը: «Շիրակ»-ի մրցակիցն այս փուլում «Ուլիս»-ը պետք է լիներ, որը դադարեցրել է գործունեո ւթյունը: Հետեւաբար, «Շիրակ»-ի օգտին գրանցվել է հաղթանակ՝ 3-0 հաշվով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Մարտի 2-ից «Փյունիկ» թիմը բոլոր տնային հանդիպումները կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կսկսվի ժամը 14:00-ին՝ ավելի վաղ հայտարարված 16:00-ի փոխարեն:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Միկա»-«Արարատ» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում:
Մարտի 7-ին կմեկնարկեն Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի երկրորդ հատվածի հանդիպումները: Մարտի 7-ին կհանդիպեն «Փյունիկ 2» -«Բանանց 2», «Ալաշկերտ 2»- «Գանձասար Կապան 2» եւ «Միկա 2» - «Արարատ 2» թիմերը: «Փյունիկ-2» թիմը բոլոր տնային հանդիպումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Բոլոր հանդիպումները սկիզբը 14:00-ին է: Նշենք նաեւ, որ «Շիրակ 2»-ի հաշվին եւս գրանցվել է 3:0 հաշվով հաղթանակ: Այս թիմը մրցակիցը «Ուլիս 2»-ը պետք էլիներ: