Գաբրիել Սարգսյանը 7-րդն է Համաշխարհային մտավոր խաղերում
СПОРТՉինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակներում կայացել են նաեւ 11-20-րդ տուրերի հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գաբրիել Սարգսյանը 10 պարտիաներից միայն երկուսում է հաղթանակ տոնել: Նա նախ հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն ,ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, ապա ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին: Մյուս 8 պարտիաներից 4-ում պարտություն է կրել, 4-ն ավարտել է ոչ ոքի: Արդյունքում , վաստակած 10 միավորով հայ շախմատիստը գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Մրցաշարի մյուս հայ մասնակից Սերգեյ Մովսիսյանը կայացած 10 պարտիաներից 6-ն ավարտելէ ոչ ոքի արդյունքով: Իր ակտիվում գրանցել է 2 հաղթանակ, նույնքան էլ պարտություն: Արդյունքում , վաստակած 7 միավորով փոքր ինչ առաջադիմել է եւ 16 –րդ հորիզոնականից բարձրացել է 14-րդ հորիզոնական:
Կանանց մրցաշարի մասնակից Լիլիթ Մկրտչյանն իրակտիվում գրանցել է 3 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 5 պարտություն: Արդյունքում 7 միավորով նա գտնվում է 13-րդ հորիզոնականում: