Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մշակույթի նախարարության պատասխանը բարերարի հայտարարություններին

КУЛЬТУРА

Մի քանի օր առաջ մենք անդրադարձ կատարեցինք Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը ֆինանսավորող բարերար Մովսես Ձավարյանի հարցազրույցին: Գործարարը պնդում էր, որ պետությունը, մասնավորապես՝ Մշակույթի նախարարությունը, խոչընդոտներ էր ստեղծում իր առաջ:

Past.am-ը նախարարությանը հարցրեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեն Մովսես Ձավարյանի վերջին հարցազրույցում տեղ գտած այդ հայտարարությունները:

Այսօր գերատեսչությունը պատասխանեց մեր հարցին՝ ներկայացնելով հետևյալ պարզաբանումը.

- ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ․ Հովհաննես (Սբ․ Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է:

Նկատի ունենալով հուշարձանի պահպանվածության վիճակը, ՀՀ մշակույթի նախարարությունը 2010 թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ձեռնարկել է հուշարձանի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը:

Արդյունքում, հաղթող ճանաչված «Սերվետ» ընկերության ճարտարապետ Մ. Հակոբյանի կողմից կազմվել է հուշարձանի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը /հարկ ենք համարում նշել, որ ճարտարապետ Մ. Հակոբյանը երկար տարիներ զբաղվել է Օձունի տաճարի ուսումնասիրման և չափագրման աշխատանքներով/, որոնք քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել մասնագետների հավանությանը: Իր հերթին, հուշարձանի հետագա պահպանության խնդրով մտահոգված մոսկվաբնակ հայազգի բարերար, արմատներով Օձուն համայնքից, Մ. Ձավարյանը ցանկություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել հուշարձանի վերականգնման գործընթացին:

Մ. Ձավարյանի կողմից ստեղծված «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ, 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ հուշագիր, համաձայն որի, մշակույթի նախարարությունը տրամադրել է եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ հիմնադրամը` վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը: Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար, շինվերականգնման կապալառու կազմակերպություն ընտրելու համար «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից ստեղծվել է մրցութային և գնահատող հանձնաժողովներ:

Մրցույթին ներկայացվել է 8 հայտ: 2012 թ. մարտի 26-ին գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի լրակազմը, վերականգնման աշխատանքներին վերաբերվող գնային առաջարկները, և արդյունքում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից հաղթող է ճանաչվել «Լևգուկ» ընկերությունը: 2012 թ. մայիսի 23-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը շինվերականգնման աշխատանքների կապալի պայմանագիր է կնքել «Լևգուկ» ընկերության հետ, հաջորդիվ նաև՝ հեղինակային և տեխնիկական հսկողության պայմանագրեր համապատասխան կազմակերպությունների հետ:

Այնուհետև, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել հուշարձանի վերականգնման աշխատանքների թույլտվություն ստանալու դիմում, և սահմանված ընթացակարգով` 2012 թ. հուլիսի 11-ին ստացել է վերականգնման աշխատանքները կատարելու թույլտվություն՝ 1 տարի ժամկետով, իսկ 2013 թ. վերականգնման աշխատանքների թույլտվությունը տրամադրվել է 2 տարի ժամկետով: Մշակույթի նախարարության օժանդակությամբ, ծրագիրը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է, որպես բարեգործական և 2013 թ. օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ, ազատվել ավելացված արժեքի հարկից: Հուշարձանի վրա վերականգնման աշխատանքները կատարվել են երեք տարիների ընթացում: 2012-2013 թթ. հուշարձանի վերականգնման ծրագիրը ֆինանսավորվել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջոցով. գումարը կազմել է 162.7 մլն ՀՀ դրամ, իսկ 2014 թ. շինարարական կազմակերպությունն ուղղակիորեն 114.8 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորվել է Մովսես Ձավարյանի կողմից /այդ պահին Մովսես Ձավարյանն արդեն իսկ դուրս էր եկել իր նախաձեռնությամբ ստեղծած բարեգործական հիմնադրամի կազմից/:

Այսպիսով, հուշարձանի վերականգնման համար՝ ըստ նախագծային արժեքի, տրամադրվել է 277,5 մլն ՀՀ դրամ: Հուշարձանի վերականգնման ընթացքում ծագած առանձին խնդիրներ հստակեցնելու նպատակով, բնագավառի փորձառու մասնագետների, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչների (Ա. Դավթյան, Վ. Շերմազանյան) մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել և՛ հուշարձանի տարածքում, և՛ մշակույթի նախարարությունում: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներն էլ աշխատանքային կարգով բազմիցս մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել խնդիրների լուծմանը, որոնց ծագման հիմնական պատճառ էր հանդիսացել հեղինակային հսկողության պայմանագրի բացակայությունը՝ վերջին ժամանակահատվածում /մոտավորապես 1,5 տարի/: Ի դեպ, համագործակցության շրջանակում, Մովսես Ձավարյանն երկու անգամ հանդիպել է մշակույթի նախարարի և բազմիցս՝ նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի հետ, և առաջացած բոլոր հարցերը քննարկվել ու ստացել են անհրաժեշտ լուծումներ:

Արդյունքում, 2012-2014 թթ. ամբողջովին կատարվել են մրցույթային փաթեթով նախատեսված ծավալները, մասնավորապես՝ ուժեղացվել են տաճարի գմբեթարդն ու թաղերը, կանխվել են գմբեթարդում և թմբուկի վրա առկա ճաքերի հնարավոր ընդլայնումները, ամբողջությամբ փոխվել են եկեղեցու ծածկասալերը, նորոգվել և ամրակայվել են հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան զանգաշտարակները, իրականացվել են արտաքին երեսապատերի խարխլված և կազմաքանդված հատվածների քանդման և վերաշարման, պատերի կարանախցման աշխատանքները և այլն:

Այսպիսով, վերացվել են հուշարձանին վնաս պատճառող խնդիրները, մասնավորապես՝ մթնոլորտային ջրերի ներթափանցումը և պատի միջուկի խոնավացումը:

Կարևորելով պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում հուշարձանի հետագա պահպանությանը նպատակաուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, ՀՀ մշակույթի նախարարությունը գտնում է, որ հայոց մշակութային ժառանգության մաս կազմող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները չպետք է լինեն միայն պետության և անհատների հոգածության առարկա: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով որոշակի պարտավորություններ ունեն կատարելու նաև տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից շատերը (այդ թվում նաև Օձուն համայնքի ղեկավարը) հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով և անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ:

Մեկ անգամ ևս հարկ ենք համարում նշել, որ նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները և փաստում, որ հուշագիրը ստորագրած կողմերը կատարել են հուշագրով ստանձնած պարտավորությունները: Վերջինիս վկայությունն է, ս. թ. հունիս ամսվա ընթացքում, Մ. Ձավարյանի հետ ունեցած աշխատանքային հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է նաև իրականացված աշխատանքների ծավալներից դուրս՝ նոր ծավալի աշխատանքների ֆինանսավորման հարցը:

Լևոն Փանոսյան

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%