Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գեւորգ Սաֆարյանի փաստաբանը բողոք է ներկայացրել Արդարադատության խորհուրդ

ОБЩЕСТВО

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը, դիմել է ՀՀ Արդարադատության խորհուրդ՝ դատավորներ Գագիկ Խանդանյանին, Մելիք Սարգսյանին, Գայանե Մազմանյանին եւ Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ վերոհիշյալ դատավորները յուրացրել են դատական իշխանությունը, ակնհայտ անօրինական դատական ակտեր կայացրել եւ մի շարք խախտումներ իրականացրել: Մասնավորապես՝ ըստ փաստաբանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի պատճառաբանել դատական ակտը, օրենքով չնախատեսված հիմքով կիրառել է կալանք: Դատավոր Մելիք Սարգսյանն էլ, դատական ակտ կայացնելիս, գոնե մեկ նախադասությամբ չի պատճառաբանել իր որոշումը:

Տիգրան Հայրապետյանի համոզմամբ՝ դատավոր Գայանե Մազմանյանը գերազանցել է իր լիազորությունները և մերժել է գրավ կիրառել՝ դուրս գալով իր լիազորություններից: Բացի այդ՝ նա իր որոշումը պատճառաբանել է ուժը կորցրած սահմանադրական նորմով:

Ըստ փաստաբանի՝ դատավոր Գագիկ Խանդանյանը Սաֆարյանին կալանավորելիս հիմնվել է միջազգային պայմանագրի վրա՝ կեղծելով այդ պայմանագրի իրական իմաստը: Դատավորը, ըստ փաստաբանի, նաեւ իրենից նոր մտքեր է ավելացրել այդ պայմանագրին, որպեսզի կարողանա կալանավորել Գեւորգ Սաֆարյանին:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանին այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:

Ի՞նչ պատիժ եք ակնկալում, որ Արդարադատության խորհուրդը կկիրառի դատավորների նկատմամբ, եւ որքանո՞վ դա կօգնի Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ արդարադատության կիրառմանն ընդհանրապես:

-Այստեղ կարեւորն այն չէ, թե ինչպիսի պատիժ կկիրառեն, այլ այն, որ դատական համակարգը եւ դատավորները պատասխանատվության ենթարկվելուց հետո կարող են սթափվել, ակնհայտ անհիմն դատական ակտեր չկայացնել: Հիմա մեր դատական համակարգը հասել է մի հանգրվանի, որտեղ դատավորները մտածում են ոչ թե պատճառաբանված դատական ակտ ներկայացնել, այլ այնպես անել, որ ավելի քիչ գլխացավ ունենան:

-Այդ չորս դատավորների գործողություններում միտո՞ւմ եք տեսնում, թե՞՝ պրոֆեսիոնալիզմի պակաս:

- Դատավոր Մելիք Սարգսյանը, Վերաքննիչ դատարանի փորձառու դատավոր լինելով, դատական ակտ ներկայացնելիս գոնե մեկ նախադասությամբ չի պատճառաբանել իր որոշումը: Դա դարձել է գործելակերպ ոչ միայն իր, այլ ամբողջ Վերաքնննիչ դատարանի համար: Այստեղ ասել, թե Մելիք Սարգսյանը փորձի պակաս ունի, այնքան էլ տեղին չի լինի: Նրա գործելակերպն է այդպես: Ինչ վերաբերում է Գայանե Մազմանյանին եւ Դավիթ Գրիգորյանին՝ նրանք ակնհայտ պրոֆեսիոնալիզմի խնդիր ունեն: Չի կարող քրեական գործեր քննող կամ կալանքի միջնորդություն քննող դատավորն այդքան կոպիտ սխալներ թույլ տալ: Գայանե Մազմանյանն ընդհանրապես չի պատկերացրել, թե ինչ միջնորդություն է քննում, Գագիկ Խանդանյանն էլ ակնհայտ գոյություն չունեցող նորմ է վկայակոչել: Մենք ունենք անպատասխանատվության, անպատժելիության գործոն: Այն տպավորությունն է, թե դատավորները կարծում են՝ միեւնույն է՝ ինչ նորմի վրա հղում կատարեն: Երբ միջազգային պայմանագրերի վրա են հղում կատարում, մտածում են, որ դա ավելի տպավորիչ կդարձնի իրենց դատական ակտը, եւ որեւիցե մեկը հետամուտ չի լինի հետեւել, կարդալ՝ արդյո՞ք այդպիսի նորմ կա, թե՞՝ ոչ: Իրենք մտածում են, թե ոչ մեկի մտքով չի անցնի, որ դատավորը կարող է սխալ նորմ հայտարարել:

- Այսինքն՝ պետք է հետեւողակա՞ն լինել դատավորի գործողություններին:

- Այն տպավորությունն է, թե իրենք թքած ունեն. իրենք իրենց գործը սվաղում են, լղոզում եւ մտածում են, որ անպատիժ կմնան:

- Որպես այս դիմումների հետեւանք՝ սպասելիքներ կա՞ն, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվող անարդար մոտեցումները որոշակիորեն կսահմանափակվեն:

- Ես այսուհետ փորձելու եմ դատավորների նման «խելացի» դատական ակտերը Արդարադատության խորհուրդ ներկայացնել, որպեսզի այդ դատավորներից հանրությունը վերջապես զգաստանա: Եթե իմ օրինակին հետեւեն ուրիշ փաստաբաններ, եւ նմանատիպ դատական ակտերը բարձրաձայնվեն, ինձ թվում է՝ դատավորները ավելի զգույշ կլինեն: Ինչ վերաբերում է Գեւորգ Սաֆարյանին, ես մտածում եմ, որ հաջորդ դատավորը այսպիսի մեծ հիմարություն անելուց առաջ գոնե պետք է երկար մտածի: Կարող են լինել պատճառաբանություններ, որոնք, այնքան էլ, հիմնավոր չեն, բայց դա դատավորի կարծիքն է, եւ դրա հետ պետք է հաշվի նստել, որովհետեւ դատավորն արդարադատությունը իրականացնում է՝ իր ներքին համոզմանը համաձայն: Կարող է ինձ համար այն պատճառաբանված չլինի, բայց մեկ ուրիշի համար հակառակը լինի: Սա ուրիշ խնդիր է: Մեր դատական համակարգում այս դատավորները հանգիստ շարունակում են պաշտոնավարել, որովհետեւ իրենց «խելացի» գաղափարներն ի ցույց չի դրվում հանրությանը, եւ հանրությունը չգիտի, թե ում հետ գործ ունի: Հրապարակայնացվելու դեպքում հանրությունն ինքը գնահատականներ կտա դատավորների այսպիսի գործելաոճին: Այս դեպքում դատավորը հեղինակազրկվում է թե՛ իր կոլեգաների, թե՛ հանրության առաջ:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը կալանքի տակ է գտնվում հունվարի 3-ից: Նա մեղադրվում է  ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Գագիկ Աղբալյան

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами