Սիրիայի Դարայի նահանգում ավելի քան 1,2 հազար զինյալներ հրադադարի համաձայնագիր են ստորագրել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Դարայի նահանգի ավելի քան 1,2 հազար բնակիչներ, որոնք ավելի վաղ դիմակայում Էին կառավարական զորքերին, իշխանությունների հետ ստորագրել են հրադադարի համաձայնագիր:
Ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ նահանգապետ Մուհամեդ Խալեդ ալ Խանուսը հայտարարել Է, որ զենքը վայր դրածների մեծ մասը Էբթաա քաղաքից Է: «Մենք սպասում ենք, որ մոտ օրերս նոր համաձայնագրեր կստորագրվեն ազգային հաշտության գործընթացի շրջանակներում»,- ասել Է նահանգապետը:
Իշխանությունների հետ, որոնց ներկայացրել Է Դարայի նահանգի «Մուխաբարաթ» (Սիրիայի ազգային անվտանգության ծառայություն) ծառայության պետ բրիգադային գեներալ Ուաֆիք Նասերը, բանակցություններին մասնակցել են ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի», «Ալ Յարմուքի բրիգադներ» կազմավորման անդամներ եւ տեղական ինքնապաշտպանության ջոկատներ:
Ավելի վաղ նշվել Է, որ ՌԴ-ի միջնորդությամբ հաշտության համաձայնագրեր են կնքվել Դամասկոսի նահանգի Զեյթուն եւ Թել Գեհաբ բնակավայրերի ավագների հետ: Այսպիսով հաշտության համաձայնագերի ընդհանուր թիվն ավելացել Է մինչեւ 37, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



