Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայրապետյան եղբայրների ողբերգությունը. որդու մահվանը հանգեցրած վթարից մինչև եղբոր ինքնասպանություն

ОБЩЕСТВО

Yerkir.am-ը գրում է.

Երջանկությունը հարստության մեջ չէ: Այս ոսկե կանոնն արդիական է բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում: Թվում է, թե օլիգարխի կյանք վարողներն ազատված են հոգսերից, և նրանց դուռը միայն հաջողություններն են թակում, սակայն բազմաթիվ դեպքեր վկայում են, որ շատ հաճախ հենց նրանց է ճակատագիրը փորձությունների ենթարկում:

Հայաստանում նույնպես դժբախտացած հարուստներ կան: Օրինակը ազատամարտիկ, Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի ընտանիքի ողբերգությունն է, երբ տարբեր ժամանակներում տարբեր պայմաններում մահացան ընտանիքի հայրը, հետո՝ որդիները…

Տակավին դժբախտ կարող են համարվել նաև երբեմնի հզոր և հարուստ Հայրապետյանները: «Հայրապետյան եղբայրներ» ընկերության սեփականատեր Փայլակ Հարապետյանի մի որդին ծանր հիվանդ է, մյուսը՝ Հովիկ Հայրապետյանը, 2002-ին վթարի զոհ դարձավ, իսկ դեպքից 10 տարի անց ինքնասպան եղավ Փայլակի եղբայրը՝ Միշա Քալանթարյանը (ազգանունն այլ է): Էլ չենք ասում` Հայրապետյանի ունեզրկումը, որը կապվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ:

Այս ընտանիքի` թերևս ամենամեծ ողբերգությանը՝ 40-ամյա Հովիկ Հայրապետյանի մահվանն անդրադառնալու կարիք չէր լինի, եթե վերջին շրջանում չշահարկվեր տարիներ առաջ տեղի ունեցած դեպքն ու այն չկապվեր պաշտոնյաներից մեկի կնոջ անվան հետ: Խոսքը Հովիկ Հայրապետյանի մահվան ելքով վթարի մասին է: Տակավին վերջերս մի կայք այս վթարի մեղավոր համարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջը՝ նշելով, որ հենց նա է եղել ղեկին, իսկ «Հրապարակ» թերթը, հղում անելով որոշ լրատվամիջոցների, հավանաբար` նկատի ունենալով հենց այդ կայքը, վերապատմել էր այն: Օրաթերթի այդ հրապարակումն էլ հիմք դարձավ, որպեսզի նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դիմի դատարան և հրապարակված տեղեկությունների վերաբերյալ հերքում պահանջի:

Սա այն պատմությունն է, որի մասին ժամանակին խուսափում էին խոսել կամ այլ կերպ էին փորձում ներկայացնել վթարից մահացած 40-ամյա Հովիկ Հայրապետյանի հարազատները: Երևի թե պատճառն «ազնվական» ընտանիքի հեղինակությունն էր, որ ինչ-որ աղջկա անզգույշ քայլի պատճառով չէին ուզում վարկաբեկվել:

Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանի խոսքով՝ 2003-ի ապրիլին այս գործով ազատազրկման է դատապարտվել Աննա անունով մի կին, որի պատիժն արդեն մարվել է: Սակայն ուշագրավ է, որ այն ժամանակվա մամուլի հրապարակումներում այդ կնոջ և նրա գործով նախաքննության կամ դատական քննության մասին որևէ տեղեկության չհանդիպեցինք: Մեզ հաջողվեց միայն պարզել, որ ավտովթարի գործով, այսպես ասած, դատաքննությունը տեղի է ունեցել Աշտարակում, քանի որ դեպքն էլ տեղի էր ունեցել Աշտարակի ճանապարհին և, ըստ ընդդատության, հենց այդ տարածքի դատարանին էլ բաժին էր ընկել:

Մահացած Հովիկ Հայրապետյանի հայրը՝ Փայլակ Հայրապետյանը, yerkir.am-ի հետ զույցում հավաստիացրեց, որ վթարի համար մեղավոր կինը դատապարտվել է, թեև անունը չի հիշում, նաև ասաց, որ դատական նիստերին երբևէ չի գնացել: Փոխարենը, նրա խոսքով, նիստերին մասնակցել է մյուս որդին: Իսկ դեպքն, ըստ նրա, եղել է այսպես. «Էդ կինը ժամանակին եղել ա Դուբայում, իմ տղան դրան ըտեղ ա տեսել, հետո եկել են, Երևանում հանդիպել են: Ըստ էդ կնոջ ցուցմունքի՝ դեպքի օրը գնացել են Հանրապետության հրապարակում սուրճ են խմել, հետո ընկերներով գնացել են Աշտարակ՝ խմելու: Հետդարձի ճանապարհին ղեկին էդ կինն ա նստել, տղաս՝ կողքը, էդ կինը քաշել ա ավտոբուսի դեմը ու հարվածը տղայիս կողմից ա եղել: Մինչև տարան հիվանդանոց՝ մահացավ»,-պատմեց Հայրապետյանը և հայտնեց դեպքի վերաբերյալ իր ունեցած կասկածները:

«Իմ կարծիքով` իրականում իմ տղուն Աշտարակում թույնել են ու դիտավորյալ էդ ավարյան կազմակերպել, որ իմանան դրանից ա մահացել. էդ ճանապարհին հնարավոր չէր ռազվառոտ անել, որ էդ կինն իբր փորձել էր անել: Իմ տղուն թույնեցին, տենց սպանեցին»,-հայտարարեց նա:

Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ որդու մահվան մեջ մեղավոր կինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, 2 տարի պատիժը կրել է Աբովյանի կանանց գաղութում, սակայն համաներման ակտով ազատ է արձակվել ու հեռացել Հայաստանից: «Էդ կինը տարավ տղուս կոտը կերավ, հիմա էլ Հայաստանից փախած ա՝ Մոսկվայում ա: Բայց թե ի՞նչն ա պատճառը եղել, որ իմ տղուն էդ օրը գցեցին, չեմ իմանում, որովհետև էդ խուլիգանկան չասեց` ինչի համար»,- ասաց նա:

Անդրադառնալով այս դեպքը Ռուզաննա Խաչատրյանի անվան հետ կապելուն` Հայրապետյանն ասաց. «Էն ժամանակ Սեյրան Օհանյանի կինը չգիտեմ` ուր ա եղել, բայց որ ինքը լիներ, ինքը կդատապարտվեր»:

Դիտարկմանը` արդյո՞ք քննության առարկա դարձել է իր այն վարկածը, որ որդուն Աշտարակում թունավորել են, նա պատասխանեց. «Ես դա հետագայում եմ իմացել: Եթե ես անուններ իմանայի` շատ վատ կլիներ, հիմա իրանք էլ իմ տղու օրը կընկնեին, չկար ոչ մի կասկածյալ, մինչև հիմա ինձ համար մութ ա»:

Մինչև հիմա մութ այս դեպքին, սակայն, շատ ավելի առեղծվածային պատմություններ են հաջորդել, որոնք նույնպես ժամանակին մոռացվել են: Հովիկ Հայրապետյանի մահվան 7-րդ օրը՝ 2002թ. հունիսի 19-ին, սպանված էին գտել Հայրապետյանի ընկերոջը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի անդամ Հովհաննես Մանուկյանին: Նրա սպանության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Փայլակ Հայրապետյանի եղբայրը՝ Միշա Քալանթարյանը, ով, սակայն, դատարանի կողմից անմեղսունակ էր ճանաչվել և ուղարկվել հարկադիր բուժման: Ըստ մամուլի հրապարակումների՝  Հայրապետյանները Հովիկ Հայրապետյանի  վթարը կազմակերպելու մեջ  մեղադրել էին  Հովիկ Մանուկյանին:

Սակայն վերջինիս հայրը՝ Ղազար Մանուկյանը, բազմիցս հայտարարել է, որ սպանողը ոչ թե Միշա Քալանթարյանն է, այլ Փայլակ Հայրապետյանը, նրա որդին՝ Հայրապետ Հայրապետյանը, հայտնի դատավորի եղբորորդիներ Գագիկ Քալանթարյանը, Արթուր Եգորյանը: Իսկ սպանությունն էլ, ըստ նրա, տեղի է ունեցել հենց Փայլակ Հայրապետյանի տանը, իսկ հետո որդուն տեղափոխել են Օրբելու փողոց ու հեռացել: Այս ամենի կապակցությամբ Ղազար Մանուկյանը ժամանակին բաց նամակով դիմել էր նաև Ռոբերտ Քոչարյանին:

Թե որքանո՞վ այս երկու պատմությունները կապ ունեն 2012-ին Միշա Քալանթարյանի ինքնասպանության կամ Հայրապետյանների սնանկացման հետ, ոչ ոք չի կարող ասել: Սակայն այն, որ այս պատմություններից յուրաքանչյուրն իր դառը հետքը թողել է այս ընտանիքների կյանքում, փաստ է:

Իսկ շատերի համար մոռացված պատմությունները «պեղելով»` դրանք խեղաթյուրված ներկայացնելը ընդամենը ավելի է բորբոքում այս ընտանիքների վիշտը:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию