Աջափնյակն ու Շուշին խորացնում են համագործակցությունը
ОБЩЕСТВОԵրևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ, հանդիպել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանին և Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2016թ. նախատեսվող ծրագրերը, փոխայցերի ժամանակացույցը:
Աջափնյակ վարչական շրջանից ժամանած հյուրերն այցելել են Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, թիվ 2 մանկապարտեզ: Կրթամշակութային հաստատություններին նրանք հանձնել են անհրաժեշտ պարագաներ և նվերներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



