Լավրովը եւ Պան Գի Մունը քննարկել են Սիրիայի, Կորեական թերակղզու եւ Ուկրաինայի իրադրությունը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ժնեւում կայացած հանդիպմանը քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ քննարկման փուլում գտնվող բանաձեւի նախագծի լույսի ներքո: Այդ մասին, հայտնել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը:
«Լավրովը եւ Պան Գի Մունը նաեւ կարծիքներ են փոխանակել Կորեական թերակղզու իրադրության հարցի շուրջ՝ կապված ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվող բանաձեւի նախագծի հետ, ինչպես նաեւ քննարկել են Ուկրաինայի իրադրության կարգավորման ընթացքը»,- նշել են ԱԳ նախարարությունում:
Նախարարը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել են Սիրիայում զինադադարը պահպանելու եւ բանակցություններին վերադառնալու անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



