Ռուս եւ օտարերկրյա մի խումբ լրագրողներ հրետակոծման տակ են ընկել Սիրիայի Լաթաքիայի նահանգում
МЕЖДУНАРОДНОЕՌուս եւ օտարերկրյա մի խումբ լրագրողներ հրետակոծման տակ են ընկել Սիրիայի հյուսիսում գտնվող Լաթաքիայի նահանգում:
Լրագրողների ուղղությամբ կրակ են բացել թուրքական սահմանի կողմից, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: «Հրաձգությունը իրականացվում Էր Թուրքիայի սահմանի կողմից, Իդլիբի մերձակա Դամա բնակավայրի շրջանից»,-ասել Է նա:
Սիրիական բանակի տվյալներով՝ գնդակոծումը կատարում Էր «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումը, որի վրա չի տարածվում զինադադարի գործողությունը:
Ընդհանուր առմամբ արձակվել Է ութ արկ, որոնք ընկել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներից 150-ից մինչեւ 400 մետր հեռավորության վրա: Կոնաշենկովի խոսքով՝ Բուլղարիայից, Կանադայից եւ Չինաստանից ժամանած մի քանի մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



