«Շիրակ»-ը ևս պարտությամբ սկսեց ԵԼ-ի երկրորդ փուլը
СПОРТԳյումրիի «Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի խաղարկության երկրորդ փուլի առաջին խաղում մրցակցի հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց շվեդական «ԱԻԿ»-ից:
«Շիրակ»-ն այս խաղում ստացավ երեք կարմիր քարտ. խաղադաշտից հեռացվեցին Արման Հովհաննիսյանը, Գոռ Մալաքյանը և Անդրանիկ Բարիկյանը: «ԱԻԿ»-ն արդեն առաջին կեսի սկբնամասում ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն մեր թիմի դարպասապահ Երմակովը կարողացավ փրկել «Շիրակ»-ին:
Այնուամենայնիվ, առաջին կեսի 27-րդ րոպեին շվեդ ֆուտբոլիստներին հաջողվեց Գոյտոմի գոլի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ: Մինչ երկրորդ կեսի 80-րդ րոպեն խաղն ընթանում էր «ԱԻԿ»-ի տարածքային առավելությամբ. երկու անգամ մեր թիմին փրկեց նաև դարպասաձողը: 82-րդ րոպեին «Շիրակ»-ի դրպասին կրկին նշանակվեց 11 մետրոնց, որն անվրեպ իրացրեց նույն Գոյտոմը: Կանոնները խախտել էր փոխարինման դուրս եկած Բարիկյանը:
Այս թիմերի պատասխան մրցավեճը կկայան մեկ շաբաթ անց` «Շիրակ»-ի հարկի տակ: