Հավաք և երթ՝ ի հիշատակ անմեղ զոհերի
ОБЩЕСТВО2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 8 տարի: Ինչպես հայտնում է Past.am-ը, այսօր ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նախաձեռնել էին հավաք և երթ դեպի Մյասնիկյանի արձանին հարակից տարածք՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց. «Մենք ԱԺ-ում օրենքի մեջ փոփոխության նախագիծ ընդունելու մասին հարց ենք բարձրացրել: Ըստ դրա՝ ամեն տարի այս օրը պետք է նշվի որպես համազգային բողոքի օր, պետական ահաբեկչության, բռնաճնշումների օր:
Բայց եթե անգամ խորհրդարանը չընդունի, ժողովրդի կամքն ավելի բարձր է: Ժողովրդի պայքարը՝ ամեն տարի հավաքվելով այստեղ, դա է որոշում՝ հիշատակի՞ օր է, թե՞ ոչ: Մենք ամեն տարի պետք է հավաքվենք այստեղ, որ մեր երկիրը չունենա պետական բռնաճնշումներ»:
Այնուհետև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց քաղաքական հայտարարության տեքստը, որի տակ ստորագրել է 6 քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Քաղաքացիական պայմանագիրը», ԱԻՄ-ը, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, ՀԺԿ-ն և «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը: Հավաք-երթի ավարտին քաղաքացիներն ու քաղաքական ուժերը ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանին: Ոստիկանները նույնպես ծաղիկներ դրեցին:
Լևոն Փանոսյան
1
США не посягают на суверенитет Армении — Рубио
2
Чем обернутся для Армении текущие выборы
3
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
4
Армения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИ
5
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...



