Թեդ Քրուզը հանրապետականներին հորդորել Է միավորվել Թրամփի դեմ
ОБЩЕСТВОՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Թեդ Քրուզը փրայմերիզներում տանուլ տված կուսակիցներին հորդորել Է դուրս գալ ընտրարշավից եւ մյուս թեկնածուների հետ միավորվել միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ:
«Ովքեր չեն շահել գոնե մեկ նահանգում, խնդրում եմ ձեզ, միավորվեք մեզ հետ: Դա Թրամփին հաղթելու միակ միջոցն Է»,- հայտարարել Է նա Տեխասում արտասանած ճառի ժամանակ:
Քրուզը նաեւ դիմել Է Թրամփի օգտին քվեարկողներին: «Ես հասկանում եմ, որ դուք դժգոհ եք Վաշինգտոնից: Դոնալդ Թրամփը եղել Է վաշինգտոնյան կոռումպացված համակարգի բաղկացուցիչ մասը 40 տարվա ընթացքում»,- մեջբերում Է The Wall Street Journal -ը տեխասցի սենատորի խոսքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



