Դե Միստուրան երրորդ անգամ հետաձգել է Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների վերսկսման ամսաթիվը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան երրորդ անգամ հետաձգել է Ժնեւում միջսիրիական խաղաղ բանակցությունների վերսկսման ամսաթիվը:
Սկզբնապես պլանավորվում էր, որ արդեն գրեթե հինգ տարի շարունակվող հակամարտության կողմերը Շվեյցարիայում կհավաքվեն փետրվարի 25-ին: Այնուհետեւ նշվեց այլ ամսաթիվ՝ մարտի 7-ը: Սակայն այն պահպանվեց ընդամենը մի քանի օր եւ մարտի 1-ին հետաձգվեց մինչեւ մարտի 9-ը:
Միստուրան նշել է, որ բանակցությունների հետաձգման պատճառը, որոնց ընթացքում դե Միստուրայի միջոցով անուղղակի երկխոսություն պետք է վարեն, մի կողմից՝ կառավարության պատվիրակությունը, իսկ, մյուս կողմից՝ Էր Ռիադի կողմից աջակցվող Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեն, լոգիստիկայի հետ կապված հարցերն են:
Սակայն նախքան այդ հայտարարության տարածվելը, դե Միստուրան հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի ընթացքում նա բանակցությունների հետաձգումը բացատրել է այն բանում համոզվելու անհրաժեշտությամբ, որ փետրվարի 27-ին Սիրիայում սահմանված հրադադարի ռեժիմը պահպանվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



