Աշխարհի 5 «ամենաթունավոր» հեռախոսները․ ձերը դրանց մե՞ջ է (տեսանյութ)
ВИДЕОԱյսօր թերեւս չես գտնի մեկի, ով բջջային չունի։ Նույնիսկ մանկահասակ երեխաներն առանց բջջայինի տնից դուրս չեն գալիս։ Իհարկե, հեռախոսը մեր կյանքը շատ է հեշտացրել, սակայն արդյոք այն վտանգավոր չէ՞ մեզ համար։ Գլխավոր խնդիրը ճառագայթն է, որը անխուսափելի է յուրաքանչյուր հեռախոսի պարագայում։
Գիտնականները տարիներ շարունակ ահազանգում են՝ շատ խոսելով հեռախոսով՝ դուք ռիսկի եք դիմում, մեծանում է գլխի եւ վզի հատվածում քաղցկեղի առաջացումը։ Իհարկե, գալիս են մնացած հարցերը՝ որքան եք խոսում հեռախոսով, որ ականջին եք դնում, որտեղ եք պահում, որտեղ է այն, երբ դուք քնած եք։
CNET կայքն ու նրա խմբագիր Դոնալդ Բելլը որոշել են պարզել ամավտանգավոր հեռախոսների ցանկը եւ պարզվել է, որ այս հեռախոսներն ամենաշատն են ճառագայթում արձակում։
1. Motorola Droid Maxx, SAR — 1.54;
2. Motorola Droid Ultra, SAR 1,54;
3. Motorola Moto E, SAR 1.54;
4. Alcatel One Touch Evolve, SAR — 1,49;
5. Huawei Vitria, SAR 1,49.
Օրինակ, iPhone 6S-ի ճառագայթման մակարդակը 1,18 է։
Պատրաստեց Past.am-ը: