Աբրահամ Մանուկյանը՝ Չուգունի՝ իր որդու անվան հետ կապվող սպանության մասին
ОБЩЕСТВО«Իրավունք» թերթը գրում է. «Oրերս իր շենքի բակում քրեական աշխարհում հայտնի Չուգուն մականունով 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի սպանությունը հրապարակային վարկածներից մեկով կապվում է ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու` Արթուր Մանուկյանի անվան հետ: Այն բացատրությամբ, թե երիտասարդներն օրեր առաջ կոնֆլիկտ են ունեցել: Շրջանառվող այն վարկածը, որ հնարավոր է քրեական հեղինակության սպանության հետ կապ ունենա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին, պատգամավորը մեզ հետ զրույցում «աբսուրդ» համարեց, բայց նաեւ ցույց տալով, որ բավականին լավ տեղեկացված է հանցաշխարհից: Համենայնդեպս, որ՝ սպանված Արթուրը, ըստ նրա. «Էդքան էլ մեծ հեղինակություն չի»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



