Արագածոտնի մարզի դատախազի ունեցվածքը
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Դավիթ Վեքիլյանի՝ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Վեքիլյանին է պատկանում NISSAN PATROL 4.8I մակնիշի մեկ ավտոմեքենա: Արագածոտնի դատախազի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 միլիոն դրամ եւ 35 հազար ԱՄՆ դոլար: Մինչ դատախազի պաշտոնն զբաղեցնելը նախկին աշխատանքի դիմաց Վեքիլյանի 20 օրվա աշխատավարձը կազմել է 447 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Դավիթ Վեքիլյանը նախկինում աշխատել է զինդատախազությունում՝ որպես քննիչ, հետո տեղափոխվել է ՀՔԾ, ապա՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն՝ որպես ավագ դատախազ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



