Մասաչուսեթսում Բիլ Քլինթոնին նկատողություն են արել ընտրատեղամասի մոտ քարոզչության համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի իշխանությունները մարտի 1-ին Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին հիշեցրել են ընտրատեղամասերի մոտ քարոզչություն վարելու անթույլատրելիության մասին: Այդ հայտարարության համար առիթ Է ծառայել նրա ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հայտնվելը Բոստոն քաղաքի ընտրական տեղամասերից մեկում:
Ինչպես ճշտել Է Մասաչուսեթսի կառավարության տեղեկատվության վարչությունը, նահանգի օրենքներն արգելում են ընտրատեղամասից 45,7 մետրից ավելի մոտ տարածքում ընտրողներին համոզել քվեարկելու այս կամ թեկնածուի օգտին կամ նրա դեմ:
Երկրի նախկին նախագահի վրիպումը եղել Է այն, որ նա մարտի 1-ին այցելել Է Ուեստ Ռոքսբերիի շրջանի դպրոցում կազմակերպված ընտրական տեղամաս: Քլինթոնը, որին ուղեկցել Է Բոստոնի քաղաքագլուխ Մարտի Ուորշը, զրուցել Է տեղամասի աշխատակիցների հետ, համբուրել տարեց մի կնոջ ճակատը, կեցվածք ընդունել լուսանկարիչների համար եւ սուրճ Է գնել, ճշտել Է Boston Globe թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



