«Ջեբհաթ ան Նուսրա»-ի ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի քրդաբնակ թաղամասերը
МЕЖДУНАРОДНОЕ«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները մարտի 2-ին ականանետներից եւ ծանր հրանոթներից գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Firat լրատվական գործակալությանը, նրանց կողմից արձակված արկերը պայթել են Շեյխ Մաքսուդի եւ Աշրաֆիայի շրջաններում, որտեղ ապրում Է քաղաքի քուրդ բնակչությունը: Նախնական տվյալներով՝ զոհվել Է երկու եւ վիրավորվել՝ հինգ մարդ:
Գնդակոծումն իրականացվել Է Բանի Զեյդ արվարձանից, որը գրավված Է ահաբեկիչների եւ թուրքամետ «Ահրար աշ Շամ» խմբավորումից նրանց դաշնակիցների կողմից:
Firat-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 16-ից մինչեւ 28-ը Հալեպի քրդաբնակ երկու շրջաններում գնդակոծումների զոհ են դարձել 28 խաղաղ քաղաքացիներ, 314 բնակիչներ վերքեր են ստացել:
Սիրիայում փետրվարի 27-ին ուժի մեջ մտած երկշաբաթյա զինադադարը չի տարածվում ահաբեկչական երկու խմբավորումների՝ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի եւ «Իսլամական պետության» վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



