Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխն ավելի քան 5 կմ բարձրությամբ մոխիր Է արտանետել
ОБЩЕСТВОԳվատեմալայում Ֆուեգո հրաբուխը ծովի մակերեւույթից ավելի քան 5,2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն Է արտանետել: Այս մասին, հայտնել Է Հրաբխագիտության, սեյսմոլոգիայի, հիդրոլոգիայի եւ օդերեւութաբանության ազգային ինստիտուտը:
Երկրի մայրաքաղաքից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրաբխի ակտիվության բռնկումն ուղեկցվում Է խառնարանում հուժկու պայթյուններով, հրաբեկորային հոսքերի եւ լավայի արտանետումներով: Ներկայում շուրջ 20 կիլոմետր երկարությամբ՝ մոխրի ամպը տեղաշարժվում Է դեպի արեւմուտք:
Մասնագետները չեն բացառում, որ արդեն առաջիկա ժամերին հրաբխի ժայթքումը կարող Է սաստկանալ: Ընթացիկ տարվա հունվարին դրա ժայթքման պատճառով երկրի մայրաքաղաքի Աուրորա միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել Էր աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



