Քրուզը Թրամփի նկատմամբ հաղթանակ Է տարել Ալյասկայի նահանգի փրայմերիզում
МЕЖДУНАРОДНОЕՏեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզը հաղթանակ Է տարել Ալյասկայի նահանգում ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության փրայմերիզում, ինչը դարձել Է «գերերեքշաբթիի» եզրափակիչ արդյունքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Washington Post-ին:
97 տոկոս ձայների հաշվման արդյունքում Քրուզն ստացել Է ընտրողների 36,4 տոկոսի աջակցությունը: Երկրորդը Դոնալդ Թրամփն Է՝ ստանալով ձայների 33,5 տոկոսը: Երկու թեկնածուներն Էլ, չնայած տոկոսային տարբերությանը, ստացել են հավասար թիվ պատգամավորների ձայներ՝ 11-ական, որոնք կուսակցության համագումարում կքվեարկեն նախագահի պաշտոնում նրանց առաջադրման օգտին:
Ֆլորիդայի նահանգից սենատոր Մարկո Ռուբիոյի օգտին քվեարկել Է կոկուսի մասնակիցների 15,1 տոկոսը, նա ստացել Է համագումարի պատվիրակների հինգ ձայն:
Ալյասկայում «գերերեքշաբթի» քվեարկել են միայն Հանրապետական կուսակցության կողմնակիցները: Այս նահանգը, որը մյուս նահանգներից ավելի ուշ Է մասնակցել «գերերեքշաբթիին», հայտնել Է քվեարկության արդյունքների մասին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, «գերերեքշաբթիի» արդյունքներով՝ Թրամփն ամրապնդել Է իր դիրքերը որպես հանրապետականների շրջանում նախընտրական արշավի առաջատար: Դեմոկրատների շրջանում առաջատարը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



