Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընտրատարածքները 41-ի փոխարեն կլինեն 13-ը, Վանաձորում եւ Գյումրիում քաղաքապետ կընտրի ավագանին

ПОЛИТИКА

Եվրոպական միության Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը», ուսումնասիրելով այն, առանձնացրել է առավել հետաքրքիր նորամուծությունները, որ սպասվում է օրենսգրքում: Ընտրական օրենսգրքի նոր նախագծում նախատեսվում է, որ երկրի 41 ընտրատարածքների փոխարեն պետք է լինեն տասներեքը՝ չորսը Երեւանում եւ ինը՝ մարզերում՝ Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու: Երեւանի տարածքում կազմավորվելու է չորս ընտրական տարածք՝ առաջին ընտրական տարածքում ընդգրկվելու են Ավան, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ եւ չորրորդում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները: ՏԻՄ ձեւավորման մեջ էլ են փոփոխություններ մտցվել:

Այժմ, բացի Երեւանից, Գյումրիում եւ Վանաձորում ավագանիները նույնպես համամասնական ընտրակարգով կընտրվեն, իսկ քաղաքապետերը՝ ավագանու կողմից: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ձեւավորմանը, ապա ԱԺ պատգամավորների նվազագույն թիվ է սահմանվել 101-ը: Եթե ԱԺ քվեարկության արդյունքում որեւէ կուսակցութուն ստանա 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված եւ ունենում է 101 պատգամավոր: Եթե կուսակցություններից որեւէ մեկը 53 մանդատ չի հավաքում, ապա 101 մանդատները բաշխվում են եւ անցկացվում է երկրորդ փուլ: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ներկայացնում են մեկ համապետական համամասնական ընտրական ցուցակ եւ 13 տարածքային ընտրական ցուցակ՝ ամեն տարածքի համար մեկական: Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում են կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության: Մանդատների մնացած մասը բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ: Ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկությունից հետո՝ 21-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշինքները: Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը կամ դաշինքն ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիվը կազմի ԱԺ-ի 54 տոկոսը: Միաժամանակ, եթե քվեարկության արդյունքում որեւէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավել քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում են լրացուցիչ այնքան մանդատ, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը: Լրացուցիչ մանդատներ են նախատեսված նաեւ ազգային փոքրամասնությունների համար:

Համաձայն նոր ընտրական օրենսգրքի նախագծի՝ քվեարկության կարգն այսպիսի փոփոխությունների է ենթարկվել. յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահմանափակվել է 8-ով: Այժմ ոչ միայն միջազգային, այլեւ տեղական դիտորդական կազմակերպություննները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում: Այսինքն՝ նման հրավեր չունեցող կազմակերպությունները դիտորդությամբ չեն կարող զբաղվել:

Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե´ սովորական անձնագրերով, թե´ բիոմետրիկ անձնագրերով, թե´ նույնականացման քարտերով: Համակարգը ճշտելու է, թե արդյոք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում եւ արդյոք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է բիոմետրիկ անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերեւա ընտրողի նկարը: Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին: Ազգային ժողովի, ինչպես նաեւ Երեւանի, Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ընտրության ժամանակ քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը եւ քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը: Այդ ընտրությունների ժամանակ քվեարկության ծրարները հանդիսանալու են հատուկ հաշվառման փաստաթուղթ: Համամասնական ընտրությունների ժամանակ ընտրողը իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկի հակառակ կողմում (ցանկության դեպքում) կատարելու է ռեյտինգային քվեարկություն: Համամասնական ընտրությունների ժամանակ քվեատուփի մեջ գցվելուց առաջ քվեարկության ծրարը կնիքի փոխարեն դակվելու է հատուկ դակիչով:

Բացի վերոնշյալ երեք մեծ քաղաքներից, այլ համայնքների ղեկավարների ու ավագանու ընտրությունը եւ դրա քվեարկության ընթացակարգը մնացել է նույնը:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%