Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի Նարդարան ավանում դարձյալ լարվածություն է. 32 հոգի ձերբակալվել է

МЕЖДУНАРОДНОЕ

 Ադրբեջանից ոչ հեռու Նարդարան ավանում դարձյալ իրավիճակը լարվել է: Մի խումբ անձինք պատերին կրոնական (շիա) լոզունգներ եւ «կլուծենք մեր արյան վրեժը» բովանդակությամբ պաստառներ են կախել, ինչի պատճառով ոստիկանությունը գործողություն է իրականացրել եւ ձերբակալել ավանի 32 բնակչի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Meydan TV հեռուստաալիքի կայքը` նշելով, որ Բաքվի Սաբունչիի շրջանի ոստիկանության կողմից բաժանմունք տարված 32 հոգուց 24-ին ցուցմունք վերցնելուց հետո արդեն բաց են թողել, իսկ 8 հոգու նկատմամբ 20 օր վարչական կալանման որոշում է ընդունվել:

Նարդարանի բնակիչները «Ազատություն» ռադոիակայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել են, որ կատարվածը ավանի բնակչության դեմ իշխանությունների կողմից արված սադրանք է: Նրանց խոսքով` դա Նարդարանում հասարակական-քաղաքական իրավիճակը լարելու նպատակով հետաքրքրված անձանց կողմից արված գործողություն է:

Ադրբեջանցի շիաների կենտրոն համարվող Նարդարան ավանում նոյեմբերի 26-ին ՆԳՆ կողմից շիա հավատացյալների դեմ իրագործված բռնաճնշումների արդյունքում կալանավորվել են Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեն եւ եւս 32 հավատացյալներ: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչներ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Ադրբեջանի շրջաններում` Գյանջայում, Լենքորաում եւ այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ը եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում, թռուցիկներ է բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում»:

Բելգիայի Գենթի համալսարանի պրոֆեսոր Բրունո դե Կորդյեն, մեկնաբանելով նարդարանյան իրադարձություններն, ընդգծել է, որ այդ առիթով Ադրբեջանի իշխանութունների նյարդայնությունը պայմանավորված է արաբական գարնան հոգեբանական ազդեցությանբ եւ Ուկրաինայում իրադարձություններով: «Նրանք անհանգստացած են, որ ինչ որ նման բան կարող է տեղի ունենալ նաեւ իրենց մոտ», -ընդգծել է բելգիացի պրոֆեսորը:

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի ներկայացուցիչ այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին եւ Իրանի խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթփուրը հայտարարել էին, որ եթե Բաքուն Նարդարանում վերջ չդնի շիաների դեմ բռնաճնշումները, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարող են վերանայվել` Նարդարանում իրադարձությունները որակելով որպես հեղափոխական շարժում:

Այաթոլահ Խամենեին` փետրվարի 23-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ վերջինիս խորհուրդ է տվել հոգ տանել Ադրբեջանում շիաների մասին:

«Ինչքան շատ դա արվի, այնքան շատ կառավարությունը կստանա հասարակության աջակցությունը թշնամական տերութունների հետ դիմակայության մեջ: Ժողովուրդները պետք է դիմակայեն թաքֆիրական (աստվածանարգ) խմբերին: Կառավարությունը պետք է ժողովրդին խրախուսի պահպանել կրոնական ծեսերը եւ այն, ինչ միավորում է ժողովրդին», -ասել է Խամենեին:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян