Համաշխարհային մտավոր խաղերի բասկյան շախմատի մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 2-րդն է
СПОРТՉինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում մարտի 2-ին կայացել են բասկյան շախմատի մրցաշարի առաջին 3 տուրերը: Բասկյան շախմատի մրցաշարում շախմատիստները միաժամանակ խաղում են երկու գույնի խաղաքարերով պարտիաներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կանանց մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Այս մրցաձեւում առաջատար Ալեքսանդրա Կոստենյուկը եւս վաստակել է 4 միավոր:
Տղամարդկանցից Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ կիսում են 11-րդ եւ 12-րդ հորիզոնականները:
Բասկյան մրցապայքարում շախմատիստները մարտի 3-ին կխաղան եւս 2 տուր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



