Յուրա Մովսիսյան. «Եթե սկսեմ հիշել բոլոր վրիպումներս, մի ամբողջ օր կպահանջվի»
СПОРТԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ չի անհանգստանում ԿՈՆԿԱԿԱՖ-ի քառորդ եզրափակչում «Տիգրես»-ի դեմ խաղում իր վրիպումների պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ championat.com-ի տեղեկատվության համաձայն, ֆուտբոլիստը մասնավորապես ասել է. «Եթե սկսեմ հիշել բոլոր վրիպումներս, ինձանից մի ամբողջ օր կպահանջվի: Ոչ ոք չի կարող ինձ վրա ինձանից շատ ճնշում գործադրել: Գիտեմ, որ պետք է գոլեր խփեմ եւ ես դա կանեմ: Մենք չափազանց հարգալից էինք մրցակցի նկատմամբ: Այնուամենայնիվ, սա ֆուտբոլ է, երկու թիմերում էլ հանդես են գալիս 11-ական ֆուտբոլիստներ, եւ կարծում եմ, որ կարող էինք ավելիին հասնել, եթե ավելի վտանգավոր գործեինք»: Մովսիսյանի դիտարկմամբ՝ խաղում սրության պակասը պայմանավորված էր նախապատրաստվելուն հատկացված քիչ ժամանակով: