ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ քննարկում է Սիրիայում զինադադարի խախտումների վերաբերյալ հաղորդումները. Պետդեպարտամենտ
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները Ռուսաստանին տեղեկատվություն է տրամադրել Սիրիայում կառավարական զորքերի կողմից թշնամական գործողությունների դադարեցման ռեժիմի հնարավոր խախտումների վերաբերյալ եւ միջոցներ է ձեռնարկում ստացված տվյալներն ստուգելու համար: Այդ մասին, հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք անհանգստացած ենք այն հաղորդումներից, որ Սիրիայի կառավարական զորքերի տանկերն ու հրետանին կրակ են բացել Լաթաքիայի, Հոմսի, Համայի մերձակայքում եւ Դամասկոսի շրջանում,- ասել է ամերիկացի դիվանագետը:- Մենք այդ տեղեկատվությունը տրամադրել ենք Սիրիայի աջակցման միջազգային խմբի մյուս երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին եւ Իրանին: Մենք հորդորում ենք Սիրիայում բոլոր կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել»:
Միեւնույն ժամանակ Թոները նշել է «Սիրիայում ավիահարվածների թվաքանակի ակնհայտ կրճատումը նախորդ օրերի համեմատությամբ»: Նա ճշտել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Սիրիայում եւ Ամմանում մոնիթորինգի կենտրոնների միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



