ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նկատմամբ այն պատժամիջոցները մեկ տարով երկարացնելու մասին, որոնք երկու տարի առաջ սահմանվել էին Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով: Փաստաթղթում ասված է, որ «Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացը վիժեցնելու», նրա խաղաղությունը, անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու փորձերի կապակցությամբ սահմանված արտակարգ ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է:
Պատժամիջոցների սահմանման պատճառների թվում նշվում են Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, ուժի կիրառումն Ուկրաինայում եւ այնտեղ ժողովրդավարական գործընթացները խափանելու փորձերը:
Ինչպես ասված Է փաստաթղթում, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի նկատմամբ գործողությունները շարունակում են արտակարգ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կերկարացվեն եւս մեկ տարով:



