«Ռեալ Սոլթ Լեյք»-ը դուրս է մնացել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից
СПОРТԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալել է մեքսիկական «Տիգրես»-ին:Հանդիպման 22-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո Ժոաո Պլատոն բացել է հաշիվը:
Հետագա խաղի ընթացքում Յուրա Մովսիսյանը մրցակցի դարպասը գրավելու հնարավորություն է ունեցել, սակայն գնդակը հետ է մղել դարպասաձողը: Այնուհետեւ նրա թիմակից Խավիեր Մորալեսը չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը:
Ամերիկյան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մովսիսյանը փոխարինվել է հիմնական ժամանակի վերջնամասում:
Հանդիպման ավելացրած ժամանակում մեքսիկացիները հավասարեցրել են հաշիվը:
Թիմերի առաջին հանդիպումը մեքսիկացիները շահել էին 2-0 հաշվով, Երկուխաղի արդյունքում «Ռեալ Սոլթ Լեյքը» պարտվել է ընդհանուր 1-3 հաշվով եւ դուրս մնացել հետագա պայքարից: