Գելֆանդին հաջողվել է դուրս պրծնել 15-ամյա Մարտիրոսյանի ձեռքից
СПОРТԵրեկ Մոսկվայում կայացել է «Աերոֆլոտ Օփեն»-ի երկրորդ տուրը: Գլխավոր մրցաշարում հանդես եկող մեր երեք շախմատիստների համատեղ արդյունքը կարելի է գնահատել հիսուն տոկոսանոց: Տիգրան Լ. Պետրոսյանը խաղացված երկու տուրերից հետո գտնվում է հինգ առաջատարների մեջ: Նա երեկ հաջողության է հասել Ալեքսանդր Մոյիսեենկոյի նկատմամբ: Վալյեխոն, Գոգանովը, Նայերը, Յանգը եւ Պետրոսյանը վաստակել են 2-ական միավոր: Ի դեպ, գրոսմայստեր Ալեքսեյ Գոգանովը երեկ հաղթել է Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանին: 1,5 միավոր ունի մրցաշարի ամենակրտսեր մասնակիցներից մեկը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Նա, հիշեցնենք, մրցում էր մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ: Սեւերով խաղացող Հայկ Մարտիրոսյանը անգամ դիրքային առավելություն է ստացել Գելֆանդի նկատմամբ: Սակայն փորձառու գրոսմայստերը կարողացել է կես միավոր պոկել 15-ամյա հայ շախմատիստից: Այսօր սպասվում են Պետրոսյան-Նայեր, Հովհաննիսյան-Օպարին, Մարտիրոսյան-Դուբով պարտիաները:
Գագիկ Աղբալյան