Արթուր Աբրահամ. Հենրիխ Մխիթարյանը ներկա կլինի Շտիգլիցի հետ մենամարտիս
СПОРТՀենրիխ Մխիթարյանը ներկա է լինելու Ռոբերտ Շտիգլիցի հետ իմ մենամարտին: Ուրախ կլինեի հյուրերի շարքում տեսնել նաեւ «Բորուսիայի» մյուս ֆուտբոլիստներին: Ես հաճույք եմ ստանում իմ եւ Շտիգլիցի իրար հաջորդող ռեւանշ մենամարտերից: Կանեմ հնարավորը` դիտարժան մրցելույթ եւ գեղեցիկ հաղթանակ ցուցադրելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքի Gerry Weber արենայում տեղի կունենա Արթուր Աբրահամ- Ռոբերտ Շտիգլից մենամարտը:
Աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը եւ աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը ռինգում արդեն հանդիպում են չորրորդ: Նախկին եւ ներկա չեմպիոններն առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինի O2 World մարզապալատում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` խլելով Շտիգլիցից աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը հաղթեց տեխնիկական նոկաուտով: Բռնցքամարտիկների 3-րդ հանդիպումը կայացել է 2014 թ. մարտի 1-ին, Մագդեբուրգում, որտեղ դարձյալ միավորների առավելությամբ հաջողության հասավ Աբրահամը:
Արթուր, ինչպե՞ս ես տրամադրված մենամարտին:
Բոլոր մենամարտերին էլ լրջորեն եմ նախապատրաստվում: Ինչպես միշտ, մենամարտի գնալու եմ հաղթելու: Լավ մարզվել եմ, մարզիչս գոհ է իմ մարզավիճակից:
Փոլ Սմիթի հետ հաղթական մենամարտից հետո սպասվում էր, որ հաջորդ մրցակիցդ լինելու է Ֆելիքս Շտուրմը: Ինչպե՞ս որոշվեց, որ Ռոբերտ Շտիգլիցն է կրկին լինելու քո մրցակիցը:
Ռոբերտ Շտիգլիցը WBO չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ է, ահա թե ինչու հենց նա պետք է լիներ իմ առաջիկա մրցակիցը: Մեր մենեջերները պայմանավորվածության հասան:
Արթուր, տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Շտիգլիցը չի հաշտվում այն մտքի հետ, որ աշխարհի չեմպիոնի գոտին քեզ է պատկանում, այդ պատճառով ռեւանշ մենամարտերը հաջորդում ենմիմյանց: Ի՞նչ ես կարծում, այս մենամարտով կավարտվի Շտիգլիցի պայքարը գոտու համար:
Ես հաճույք եմ ստանում մեր մենամարտերից, սակայն ամեն մի լավ բան էլ իր ավարտն ունի: Կարծում եմ, որ Հալեում ամեն ինչ կավարտվի Շտիգլիցի համար, ու ես կրկին կկարողանամ հաղթանակ տանել:
Շարունակությունը` այստեղ: