Ադրբեջանը 2016 թվականին մանաթի փոխարժեքի պահպանման վրա հարյուրավոր միլիոն դոլարներ կծախսի
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանը 2016 թվականի իր նորացված պետական բյուջեում ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի պահպանման վրա նախատեսել է ծախսել 320 մլն մանաթ (մոտ 160 մլն դոլար):
Այս մասին, հայտնում է azadliq.info-ն:
Ըստ կայքի` դրանից բացի, Ադրբեջանը 4 մլն մանաթ կծախսի նաեւ արտարժույթի կոնվերսիայի (առաջներում թողարկված փոխառության պայմանների փոփոխություն) վրա:
Նշենք, որ 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը (minval.az, marja.az):
Ադրբեջանը 2015 թվականին կորցրել է իր արտարժույթի պահուստների 24,1 տոկոսը (12 մլրդ 271,6 մլն դոլար): Նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը 2015 թվականին կազմել է 10 մլրդ դոլարից ավելի:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



