Հարավային Կորայի նախագահը ողջունել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը
МЕЖДУНАРОДНОЕԿորայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեն ողջունել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2270 բանաձեւի ընդունումը, որը նախատեսում Է ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանում: Այդ մասին, ասված Է Հարավային Կորեայի ղեկավարի մամուլի ծառայությ ան՝ Սեուլում ՏԱՍՍ-ի ներկայացուցչությունում ստացված հաղորդագրության մեջ:
Պակ Կին Հեի խոսքով՝ «աննախադեպ խիստ պատժամիջոցների ընդունումն իրենից ներկայացնում Է ողջ միջազգային հանրակցության հզոր ուղերձը, որը շահագրգռված Է Կորեական թերակղզու եւ ամբողջ աշխարհի խաղաղությամբ»: Նախագահը «բարձր Է գնահատում Անվտանգության անդամների ջանքերը եւ նրանց կողմից ձեռք բերված արդյունքը, որն ուղղված Է Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափմանը»:
Պան Կին Հեն հույս Է հայտնել, որ «Հյուսիսը կհրաժարվի իր միջուկային ծրագրից եւ վերափոխումների ուղին կբռնի»: Դրա հետ մեկտեղ Հարավային Կորեայի ղեկավարը խոստացել Է «հետագա ջանքեր ներդնել Կորեական թերակղզու խաղաղության եւ միավորման համար»:
Նախօրյակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խիստ բանաձեւ Է ընդունել ԿԺԴՀ-ի նկատմամբ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման եւ հրթիռների արձակման: Բանաձեւը ԿԺԴՀ-ից մի շարք արժեքավոր մետաղների ներմուծման սահմանափակումներ է մտցնում, ինչպես նաեւ պարտավորեցնում է երկրներին՝ ստուգել ԿԺԴՀ տեղափոխվող բոլոր բեռները՝ դրանցում արգելված ապրանքների ու տեխնոլոգիաների առկայությունն ստուգելու նպատակով:
Բացի այդ, Հյուսիսային Կորեայի մի քանի քաղաքացիներ ու կազմակերպություններ են ավելացվել սեւ ցուցակում:
Փենյանը պնդում է, որ իր տիեզերական ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, սակայն ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ նույնիսկ ԿԺԴՀ-ի բարեկամ Չինաստանը գտնում են, որ արբանյակների արձակումը քողարկում է ծառայում Կիմ Չեն Ընի ռեժիմի կողմից միջմայրցամաքային զենքի ստեղծման փորձերի համար, որը կկարողանա հասնել ԱՄՆ-ի արեւմտյան ափ:



