Ուկրաինայում հակամարտության երկու տարում 9187 մարդ Է զոհվել. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայում հակամարտության երկու տարում 9187 մարդ Է զոհվել, եւս 21 հազար 85-ը վիրավորվել Է: Այս մասին մարտի 3-ին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության ստորաբաժանման ղեկավար Ջանի Մագաձենին:
Զոհվածների թվի վերաբերյալ տվյալները ՄԱԿ-ի վարչության կողմից բերված են ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ: Նշված Է, որ սպանվածների եւ վիրավորների թվի մեջ են մտնում ինչպես զինվորականներ, այնպես Էլ խաղաղ բնակիչներ: Մագաձենին նաեւ հայտնել Է, որ 2015 թվականի նոյեմբերի 16-ից մինչեւ 2016 թվականի փետրվարի 15-ն Ուկրաինայում հակամարտության ընթացքում տուժել Է 78 մարդ:
Մարտի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը թվով 13-րդ զեկույցն Է հրապարակել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



