40 տարում առաջին անգամ ԱՄՆ-ը դարձել Է Գերմանիայի կարեւորագույն առեւտրական գործընկերը
МЕЖДУНАРОДНОЕ2015 թվականի արդյունքներով ԱՄՆ-ը 40 տարվա ընացքում առաջին անգամ դարձել Է Գերմանիայի կարեւորագույն առեւտրական գործընկերն՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին:
Այս վարկանիշում Ռուսաստանն զբաղեցրել Է 13-րդ տեղը: 2015 թվականին ՌԴ-ի եւ ԳՖՀ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 51,5 միլիարդ եվրո: Ըստ որում Գերմանիան ավելի շատ ներմուծել Է Ռուսաստանից (29,8 միլիարդ եվրո), քան արտահանել Է ՌԴ (21,8 միլիարդ եվրո):
Գերմանիայի Համերկրային վիճակագրական վարչության (Destatis) տվյալներով՝ 2015 թվականին ԱՄՆ-ի եւ ԳՖՀ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 173,2 միլիարդ եվրո:
Ֆրանսիան Գերմանիայի ամենագլխավոր առեւտրական գործընկերն Է եղել 1975 թվականից: Սակայն անցյալ տարի ԳՖՀ-ի եւ Ֆրանսիայի ապրանքաշրջանառությունը կազմել Է 170,1 միլիարդ եվրո:
Երրորդ տեղում հայտնվել Է Նիդեռլանդները՝ 167,6 միլիարդ եվրո ցուցանիշով:
Անցյալ տարի ԱՄՆ-ն նաեւ դարձել Է գերմանական ապրանքների վաճառքի հիմնական շուկան. Գերմանիայից այդ երկիր արտահանման ծավալը հասել Է 113,9 միլիարդ եվրոյի: Միացյալ Նահանգների հետ Գերմանիայի առեւտրական հաշվեկշռի հավելուրդը նույնպես ցույց Է տվել ամենաբարձր արդյունքը՝ 54,6 միլիարդ եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



