«Սիրում եմ, շատ եմ սիրում ու ամեն անգամ առիթը բաց չեմ թողնում արտահայտվելու...». Գարիկ Պապոյանը՝ իր անձնական երջանկության մասին
ЛАЙФԴերասան, հումորիստ, հաղորդավար, տաղանդաշատ մի անձնավորություն, ով իր թե մասնագիտական կարողություններվ ու հմտություններվ, թե իր տեսակով, պարզապես օրիանակ է ծառայում բոլորին: Մարդ ում մասնակցությունը «Շանթ» հեռուստաընկերության X faktor նախագծում ճակատագրական եղավ նրա համար:
Այսօր Ձեզ ենք ներկայացնում բոլորիս կողմից շատ սիրված ու ճանաչված Գարիկ Պապոյանի անձնական կյանքի մասին որոշ մանրամասներ, որոնք գուցե շատերիս համար գաղտնիք էին:
Բոլորս էլ գիտենք, որ դերասան-հումորիստը ամուսնացել է և կազմել գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք: Նրա գեղեցկուհի կինը Մարիաննա Վարդանյանն է, ով իր մասնակցությունն է ունեցել «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպված X faktor հեռուստանախագծին: Բացի նրանից, որ Մարիաննան Գարիկի խմբում չէր հանդես գալիս, նրանք նույնիսկ նախագծի շրջանակներում որևէ շփում չեն ունեցել, սկսել են շփվել արդեն նախագծի ավարտից հետ:
«Առաջին տպավորությունը, Մարիաննայի նկատմամբ, տարբեր էր բոլոր մասնակիցների հանդեպ իմ տպավորությունից: Ամբողջ ընթացքում ինձ տանջում էր ընդամենը մեկ հարց. այս աղջկան ես ինչ-որ մի տեղ տեսել եմ, ես նրան ճանաչում եմ»,- հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Գարիկը:
«Իմ համար շատ կարևոր է մարդու ճաշակը: Երբ մարդուն չեմ ճանաչում, նրա մասին որևէ ինֆորմացիա ստանում եմ նրա արտաքին տեսքից: Կարևորել եմ Գարիկի թե արտաքին տեսքը, թե նրա երաժշտական ճաշակաը, քանի որ մեր երաժշտական ճաշակները հատվում են»: Ահա իր հերէին էլ այսպես է արտահայտվել Մարիաննան՝ արդեն իր ամուսնու մասին:
«Լինելով ոչ այդքան ռոմանտիկ անձնավորություն, չեմ դադարում կնոջս ասել Ես քեզ սիրում եմ արտահայտությունը: Ես նրան շատ-շատ եմ սիրում և առիթը բաց չեմ թողնում նրան ասելու ես քեզ սիրում եմ...»:
Գարիկը և Մարիաննան ունեն հրաշք աղջնակ, ով էլ ավելի է լրացնում երիտասարդ զույգերի ստեղծած ընտանեկան ջերմությունն ու մթնոլրտը:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Գարիկի գեղեցկուհի կնոջ, ինչպես նաև նրանց համատեղ, ընտանեկան լուսանկարները:
Պատրաստեց Past.am-ը: