Թուրքիան պետք Է միջոցներ ձեռնարկի՝ նվազեցնելու միգրանտների հոսքը Եվրոպա. Ցիպրաս
МЕЖДУНАРОДНОЕԱնկարան պետք Է ընդունի այն միջոցները, որոնք մարտի 7-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում կմշակվեն Եվրոպա միգրանտների հոսքը նվազեցնելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Աթենքում կայացած հա նդիպումից հետո:
«Առաջիկա բարձր մակարդակի հանդիպմանը հարկ Է միջոցներ մշակել, որոնք պետք Է Թուրքիայի կողմից ընդունվեն փախստականների հոսքը նվազեցնելու համար»,-հայտարարել Է վարչապետը:
Ցիպրասը նաեւ հայտնել Է, որ մարտի 8-ին ինքը կայցելի Իզմիր՝ մասնակցելու Թուրքիայի հետ համագործակցության Բարձրագույն խորհրդի չորրորդ նիստին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



