Եվրոպայի 10 լավագույն օդանավակայանները
ЛАЙФԵվրոպայում օդային երթևեկությունը աճում է անհավանական արագությամբ, այնպես էլ զարմանալի չէ, որ դրան զուգահեռ ավելանում է նաև առաջին դասի օդանավակայանների նկատմամբ պահանջարկը,-հայտնում է Past.am-ը:
Վերջերս ավիացիայի ոլորտում առաջատար փորձագետ Skytrax-ը հրապարակել է իր ամենամյա World Airport Awards մրցանակաբաշխության արդյունքները, որոնք ներառում են Եվրոպայի լավագույն օդանավակայանները: Վարկանիշը կազմվել է 112 երկրի ավելի քան 13 մլն ուղևորների տպավորությունների հիման վրա: Հետազոտվել է ավելի քան 550 օդանավակայան, որոնց դատել են 39 չափանիշներով:

10. Լոնդոն-Սիթի (LCY) Տարեկան ուղևորափոխադրումը՝ 3,4 մլն մարդ Գտնվում է Լոնդոնի հենց սրտում: British Airways ընկերությունը առաջարկում է հատուկ չվերթ միայն բիզնես դասով մինչև Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան։

9. Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայան (MAD) Տարեկան ուղևորափոխադրումը՝ 39,7 մլն մարդ Եվրոպայի ամենաաշխույժ օդանավակայանն է, որը ավիահանգույց է Iberia Airlines-ի ու Air Europa-ի համար

8. Քյոլն-Բոնն օդանավակայան (CGN) Տարեկան ուղևորափոխադրումը՝ 9,1 մլն մարդ Գտնվում է Քյոլնից 15 կմ հեռավորության վրա ու աերոհանգույց է Germanwings-ի համար

7. Հելսինկի-Վաանտաա օդանավակայան (HEL) Տարեկան ուղևորափոխադրումը՝ 15,3 մլնմարդ Գտնվում է Ֆինլանդիայի մայրաքաղաքից 20 կմ հյուսիս: Այն Finnair-ի հայրենիքն է, ավիահանգույց է Norwegian Air Shuttle-ի համար

6. Կաստրուպ (СРН) Տարեկան ուղևորափոխադրումը՝ 24,1 մլն մարդ Կոպենհագենը Հյուսիսային Եվրոպայի ամենաաշխույժ քաղաքներից է, օդանավակայանը խոշոր բազա է Scandinavian Airlines ու Norwegian Air Shuttle ավիաընկերությունների համար

5. Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայան Ուղևորափոխադրումը՝ 58 մլն մարդ Այն ամենակարևոր տրանզիտային հանգույցներից է աշխարհում: Այստեղ է գտնվում Lufthansa-ի բազան՝ բաղկացած ավելի քան 270 ինքնաթիռից

4. Ամստերդամի «Սխիպխոլ» օդանավակայան Տարեկան ուղևորափոխադրումը՝ 52,6 մլն մարդ Եվրոպայի ամենամարդաշատ օդանավակայաններից է, որը սպասարկում է KLM, Transavia ու Delta ավիաընկերությունները

3. «Հիթրոու» (LHR) Տարեկան ուղևորափոխադրումը՝ 72,4 մլն մարդ Աշխարհի ամենամարդաշատ օդանավակայանների ցանկում երրորդն է ու Լոնդոնի 5 գլխավոր օդանավակայաններից խոշորագույնը։ Տվյալ պահին գտնվում է վերականգնման փուլում: Օդանավակայանը գլխավոր հանգույցն է British Airways ու Virgin Atlantic ընկերությունների համար։

2. Ցյուրիխի օդակայան (ZRH) Տարեկան ուղևորափոխադրումը՝ 24,9 մլն մարդ Գտնվում է Ցյուրիխի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա: Այն տուն է ծառայում Swiss International Air Lines ավիաընկերության համար, ինչպես նաև խոշոր հանգույց է, որը միացնում է Շվեյցարիայի խոշորագույն քաղաքը երկրի մյուս հատվածների հետ

1. Մյունխենի օդանավակայան (MUC) Տարեկան ուղևորափոխադրումը՝ 38,7 մլն մարդ Դարձյալ ճանաչվել է Եվրոպայի լավագույն օդանավակայան: Այն Եվրոպայի ամենաաշխույժ օդանավակայաններից է ու երկրորդը Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանից հետո: Այն հանգույց է Air Berlin, Lufthansa ու Condor ավիաընկերությունների համար ու կարող է պարծենալ ընդարձակ ապակե շինություններով: Հարևան այգում ուղևորները կարող են գոլֆ խաղալ ու հիանալ հին ինքնաթիռներով:



